21:50 22 ապրիլի, 2025Բժիշկ Քրիս վան Թուլեկենը, որը հայտնի է իր BBC-ի գիտական ծրագրերով և վարակիչ հիվանդությունների փորձով, իր վերջին աշխատության մեջ՝ The Ultra-Processed People, անդրադարձել է շարունակական շփոթությանը, թե որն է առողջ սննդակարգը: «Մեզ համար վնասակար մթերքները մենք անվանում ենք անպիտան սնունդ և վերամշակված մթերքներ, որոնք հարուստ են ճարպերով, աղով և շաքարով:
Մենք պարենային ապրանքները մակնշելու միջոց չունեինք նույնիսկ այն ժամանակ, երբ աշխարհին հարվածեց համաճարակը», - ասաց նա:
Նա նաև ուշադրություն հրավիրեց խնդրի գլոբալ մասշտաբի վրա, որն ազդում է ինչպես աղքատ երկրների, այնպես էլ Մեծ Բրիտանիայի անապահով համայնքների վրա:
Նա զգուշացնում ծայրահեղ վերամշակված մթերքներով (UPF) հարուստ սննդակարգի վնասակար հետևանքների մասին։
«Այսպիսով, վատ սննդակարգը, որը նշանակում է ճարպային և գերմշակված մթերքներ (UPF) ուտելը, ծխախոտը փոխարինել է որպես Երկիր մոլորակի վրա մարդկանց և կենդանիների վաղ մահացության գլխավոր պատճառ», - նշել է նա:
Գիտնականի խոսքով՝ դա պայմանավորված է նրանով, որ սննդի համակարգն արտադրում է բարձր վերամշակված մթերքներ, որոնք կենսաբազմազանության կորստի գլխավոր պատճառն են, ածխաթթու գազի արտանետումների երկրորդ և պլաստիկից աղտոտվածության հիմնական պատճառները։
Նրա դիտարկումները ցույց են տալիս նաև որոշ երկրներում առողջապահական միտումների կտրուկ փոփոխություն:
«Այն երկրներում, ինչպիսիք են Մեքսիկան, Կոլումբիան և Բրազիլիան, որտեղ ճարպակալման մասին գործնականում չէին լսել, և մեկ տասնամյակի ընթացքում այն դարձավ հանրային առողջության հիմնական խնդիր:
Չնայած ճարպակալումը հազվագյուտ է եղել, 10 տարի հետո բոլորը կճանաչեն մեկին, ով անդամահատվել է 2-րդ տիպի շաքարախտի պատճառով: Միակ բանը, որ փոխվել է, վերամշակված մթերքների սպառման ավելացումն է ամերիկյան սննդակարգում»,- ասաց դոկտոր վան Թալեքենը։