Մսի դիետան կարող է խախտել կանանց հորմոնալ հավասարակշռությունը. Daily Mail

13:47   28 ապրիլի, 2025

Գիշատիչների սննդակարգը (մսային դիետա) կարող է խախտել կանանց սեռական հորմոնների հավասարակշռությունը՝ հանգեցնելով հղիանալու դժվարությունների եւ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի: Այս մասին Daily Mail-ին ասել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պրոկտոլոգ, վիրաբույժ Քարան Ռաջանը։

Գիշատիչների սննդակարգը սնվելու այն տեսակն է, որը ներառում է միայն կենդանական ծագման մթերքների օգտագործումը: Բուսական մթերքների մասնաբաժինը սննդակարգում զգալիորեն կրճատվել է: Այս դիետան ժողովրդականություն է ձեռք բերել իր արագ «ճարպ այրելու» ազդեցության եւ արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու ունակության շնորհիվ: Բայց այս դիետան, ըստ բժիշկ Ռաջանի, ունի մի շարք թերություններ:

Բժշկի կարծիքով՝ կանայք պետք է զգույշ լինեն գիշատիչների սննդակարգին հետեւելիս կամ ընդհանրապես խուսափեն դրանից։ Մասնագետը բացատրել է, որ մսային սննդակարգի դեպքում օրգանիզմը բանջարեղենից եւ մրգերից քիչ բջջանյութ (առողջ բուսական մանրաթելեր) է ստանում։ Սա ոչ միայն խաթարում է մարսողությունը, այլեւ կարող է հանգեցնել կանանց սեռական հորմոնների՝ էստրոգենների մակարդակի անցանկալի բարձրացման:

«Օրգանիզմում ավելցուկային էստրոգենը կապվում է մանրաթելերի հետ, ինչն օգնում է հեռացնել դրանք՝ կանխելով նուրբ հավասարակշռության խախտումը: Առանց բավարար սննդային մանրաթելերի՝ էստրոգենը կարող է նորից ներծծվել աղիներում, ինչը կարող է հանգեցնել դաշտանային անկանոնությունների, հղիության դժվարության, հորմոնալ ակնեի եւ նույնիսկ քաշի ավելացման»,- բացատրել է բժիշկը:

Մսային սննդակարգի մեկ այլ վտանգավոր հետեւանք կարող է լինել ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը։ «Պոլիկիստոզ» տերմինը նշանակում է զուգակցված օրգանի կառուցվածքում բազմաթիվ փոքր կիստաների առկայություն, ինչը հանգեցնում է դրա չափի մեծացման:

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշով կանանց մոտ ձվաբջիջը հաճախ չի կարողանում լքել ֆոլիկուլը (բջիջը)՝ սերմնահեղուկին պոտենցիալ հանդիպելու համար, ինչը մեծացնում է անպտղության հավանականությունը: Բժիշկ Ռաջանն այս պաթոլոգիան կապում է նաեւ հորմոնալ անհավասարակշռության հետ՝ մանրաթելերի պակասի պատճառով:



© NEWS.am Medicine