01:42 13 մայիսի, 2025Երիտասարդ տարիներին անպտղություն ունեցած կյանայք հակված են հետագայում ավելի հաճախ ենթարկվել սրտանոթային հիվանդություններ զարգացմանը։ Ավելին, ամենաբարձր ռիսկը գրանցվում է 40 տարեկանից փոքր կանանց մոտ։ Նման եզրակացությանն են հանգել Աթենքի ազգային համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Society of Endocrinology (ESE) պաշտոնական կայքում։
Գիտնականները վերլուծել են նախկինում հրապարակված 21 հետազոտությունների տվյալները, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 3,5 միլիոն կին։ Բոլոր մասնակիցներից 178 հազար 828-ին անպտղություն է ախտորոշվել։ Այդ կանանց շրջանում սրտանոթային հիվանդությունների զարգացման ընդհանուր ռիսկը 17%-ով ավելի բարձր էր, իսկ ուղեղի կաթվածինը՝ 16%-ով՝ ավելի բարձր՝ այն մասնակիցների համեմատ, որոնքզերծ էին անպտղության խնդիրներից։
40 տարեկանից փոքր կանայք հատկապես խոցելի էին. այդ խմբում սրտի և անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը մեծացել է 20%-ով։ Բացի դրանից, օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների միջոցով բուժում անցած կանանց շրջանում նմանատիպ պաթոլոգիաների ռիսկը աճել է 4%-ով: Հետազոտողները ենթադրում են, որ դա կարող է պայմանավորված լինել ձվազատումը խթանող դեղամիջոցների ազդեցությամբ։
Գիտնականները մտադիր են հետագայում պարզել այդ կապի կենսաբանական պատճառները և որոշել, թե կանանց որ ենթախմբերն են ամենաբարձր ռիսկի խմբում՝ վաղ կանխարգելման առաջարկություններ մշակելու նպատակով։