Տոն երեխայի աչքերով՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում

14:43   1 հունիսի, 2025

Երեխաների իրավունքների պաշտպանության օրը «Նաիրի» բժշկական կենտրոնում վերածվել էր իսկական հեքիաթի։ Կենտրոնի բակում անցկացվեց տոնական միջոցառում, որը մեկտեղեց սեր, ջերմություն ու մանկական ժպիտներ (ֆոտոռեպորտաժ)։ 

1Y2A7997.JPG (130 KB)

Տոնը լի էր կախարդանքով. փոքրիկ հյուրերին դիմավորեցին սիրելի հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսները։ Մաշան, Սուպերմենը, Սպունգ Բոբը և մյուսները կազմակերպեցին հետաքրքիր խաղեր ու մրցույթներ։

1Y2A7740.JPG (101 KB)

Միջոցառման ավարտին երեխաները խառը տառերից փորձեցին հավաքել «բժշկուհի» բառը՝ միասնաբար բացահայտելով բժշկի մասնագիտության կարևորությունը։

Միջոցառմանը մասնակցում էին ինչպես բուժկենտրոնի բժիշկների, այնպես էլ կենտրոնում բուժում ստացած պացիենտների ընտանիքները։

 «Նաիրի» ԲԿ-ի կազմակերպած այս օրը ևս մեկ անգամ հաստատեց, որ երեխաների ժպիտը ամենամեծ բուժումն է։ 

1Y2A7575.JPG (132 KB)



© NEWS.am Medicine