«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է JCI որակավորում

15:44   3 հունիսի, 2025

«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում։

Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում  սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների անվտանգության ապահովումը։

Աշխարհում JCI հավաստագրում ունեն  սահմանափակ թվով բուժհաստատություններ, դրանց թիվը մոտ 1000 է, և այժմ «Նաիրի» բժշկական կենտրոնը համալրել է լավագույնների կազմը։



© NEWS.am Medicine