Կարտոֆիլի պյուրեն փրկում է խումհարից

10:03   27 դեկտեմբերի, 2013

Սուր գլխացավ, ստամոքի խանգարում եւ բերանի չորություն, ինչպես անապատում՝ շատերին ծանոթ վիճակ տոն օրերին:

Խումհարը մեզ նաեւ դարձնում է վտանգավոր վարորդներ, ասվում է Արեւմտյան Անգլիայի Համալսարանի հետազոտությունում, որը ցույց տվեց, որ խումհարի վիճակում վարորդներն ավելի շատ խախտումներ են անում, նույնիսկ օրգանիզմից ալկոհոլի դուրս գալուց հետո:

Քանի որ սպիրտը միզամուղ է, այն հանգեցնում է ջրազրկման, ինչն էլ իր հերթին հանգեցնում է այնպիսի ախտանշանների, ինչպիսիք են գլխացավը, բերանի չորությունը, կենտրոնացման խանգարումը եւ դյուրագրգիռությունը, հաղորդում է Daily Mail-ը:

Դրա հետ մեկտեղ, արյան մեջ ընկնում է շաքարի պարունակությունը, քանի որ, ի պատասխան ալկոհոլի մեջ պարունակվող շաքարի, օրգանիզմում ձերբազատվում է մեծ քանակությմաբ ինսուլին:

Ահա թե ինչու է սկսում ուժեղ գլխացավ, եւ անհագ ախորժակ է բացվում, որը մշտապես զգում են խմած մարդիկ:

Ալկոհոլը նաեւ գրգռում է ստամոքսը եւ խանգարում քունը՝  հաջորդ օրն առաջացնելով սրտխառնոց եւ հոգնածության զագցում:

Շատերն իրենց տեսություններն ունեն, թե ինչն է խումհար առաջացնում, ինչպես խուսափել դրանից եւ ինչպես լավագույնս բուժել այն:  Մենք զրուցեցինք փորձագետի հետ՝ իմանալու համար ճշմարտությունը հայտնի տեսությունների մասին...

Այ՛ո, որոշ մարդիկ իմունիտետ ունեն խումհարի դեմ

Ինչը հաճախ վկայում է այն մասին, որ օրգանիզմն արդեն վնասվել է ալկոհոլի կողմից:

« Դա ճիշտ է, որ ոմանք ավելի քիչ են հակված խումհարի», - ասում է Drinkaware բարեգործական կազմակերպության բժշկական խորհրդատու եւ բժիշկ-թերապեւտ՝ Սարա Ջարվիսը:

Մասամբ դա պայմանավորված է նրանով, որ որոշ մարդիկ ավելի քիչ են հակված գլխացավերի՝ օրգանիզմի ջրազրկման դեպքում:

Մյուս մասը կարող է ավելի քիչ զգայուն լինել լյարդում ալկոհոլի մետաբոլիզմի արդյունքում արտադրվող ացետալդեհիդի՝ թունավոր նյութի ազդեցության հանդեպ:

«Բայց դա չի նշանակում, որ նրանք կայունություն ունեն ալկոհոլի երկարատեւ ազդեցությունների հանդեպ»,-նախազգուշացնում է Ջարվիսը:

Խումհարի կոնկրետ ախտանշանները նույնպես տարբեր են  տարբեր մարդկանց համար.

Ճիշտ է նաեւ, որ որոշ էթնիկ խմբեր գենետիկ առանձնահատկությունների պատճառով, ավելի շատ են տառապում ալկոհոլի ընդունումից հետո:

«Մենք գիտենք, որ Արեւելյան Ասիայի մարդկանց մոտ շատ ցածր է ացետալդեհիդ դեհիդրոգենազա ֆերմենտի ակտիվությունը ( ֆերմենտ , որը ճեղքում ացետալդեհիդը), ինչին պատճառով էլ նրանք ավելի արագ են հարբում»,- ասում է բժիշկ Ջարվիսը:

Հին խմողներն ավելի թեթեւ են տանում խումհարը

Դանիայի գիտնականները, հետազոտելով 50 000 հասուն մարդու, բացահայտեցին, որ տարիքով մարդիկ, ծանր գիշերից հետո,  խումհարի ավելի քիչ ախտանշաններ ունեին: 18-29 տարեկան կանանց  21%-ը խումհարի պատճառով տառապում էին սրտխառնոցից, այն ժամանակ, երբ  60-ն անց կանանց միայն  3%-ը:

Իսկ երիտասարդ տղաների շրջանում 62%-ը հյուծված էին, ի տարբերություն 60-ն անց տղամարդկանց, ում շրջանում այդ ցուցանիշն ընդամենը 14% էր:

«Ենթադրություն կա, որտարիքով մարդիկ ավելի քիչ են տառապում խումհարից, քանի որ  նվազած է օրգանիզմի կողմից ացետալդեհիդի արտադրությունը»,- ասում է բժիշկ Ջարվիսը:

Ըմպելիքներ խառնելը վատացնում է վիճակը

Կան մի շարք ապացույցներ, որ գազավորված եւ խառը ըմպելիքների պատճառով ավելի շուտ են հարբում: Տեսություններից մեկի համաձայն, պղպջակների մեջ պարունակվող  ածխածնի երկօքսիդը արագացնում է  սպիրտի փոխադրումը աղիներ:

Այս սկզբունքը գործում է բոլոր խմիչքների ժամանակ՝ ներառյալ գարեջուրը,  ավելացնում է Մետրոպոլիտեն Մանչեսթերի համալսարանի սննդի ամբիոնի ավագ դասախոս եւ բնական հիդրատացիայի Խորհրդի անկախ խորհրդատու, բժիշկ Էմմա Դերբիշիրը:

Մուգ խմիչքներն ավելի վտանգավոր են

 Դա ճիշտ է, որ որոշ խմիչքներ հանգեցնում են վատագույն խումհարի, ասում են փորձագետները:  Օրինակ՝ գլուխը կարող է ավելի ուժեղ ցավալ կարմիր գինիից, քան ջինից:

Ոմանք ասում են, որ խմելուց առաջ պետք է կարագով պատրաստված երկու գդալ կարտոֆիլի պյուրե ուտել: Դա տրամաբանական է, քանի որ սնունդը դանդաղեցնում է ակլոհոլի արյան մեջ անցնելու ժամանակահատվածը:

Գարեջուրն ավելի անվտանգ է , քան գինի՞ն

«Քանի որ գարեջրի մեջ ջրի պարունակությունն ավելին շատ է, քան գինու, դուք ավելի շատ հեղուկ եք ստանում, եթե սկզբից գարեջուր եք խմում»,- ասում է բժիշկ Դերբիշիրը: «Բայց ավելի լավ կլինի, եթե դուք սկզբից մի բաժակ ջուր խմեք»,- խորհուրդ է տալիս նա:

Մի փոքր կաթ խմեք, քնելուց առաջ

Դա կօգնի ավելի քիչ վազել զուգարան, եւ նվազագույնի կհասցնի քնի խանգարումը:

 

 



© NEWS.am Medicine