94-ամյա կնոջ սրտի բաց վիրահատությունը «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում  բարեհաջող է անցել

21:11   25 հունիսի, 2025

94–ամյա Մարուսյա տատն օրեր առաջ է սրտի բաց բարդ վիրահատություն տարել։ Շտապօգնությամբ «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոն տեղափոխված կնոջ կյանքը փրկելու համար սրտաբանները շատ կարճ ժամանակ ունեին։ Ախտորոշումը սուր ինֆարկտն էր, սակայն «Բեսթ լայֆում» արագ հերքվեց այն և ախտորոշվեց մայր զարկերակի երեք շերտերից մեկի՝ վերել աորտայի պատռվածք։

94–ամյա կնոջ բարդագույն վիրահատությունը տևել է մոտ 7 ժամ։ Նույնիսկ երիտասարդ պացիենտների դեպքում այս վիրահատության ռիսկերը բավական մեծ են, իսկ ապրելու ցուցանիշը՝ ցածր,– նշում է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը։ 

Կարեն Համբարձումյանի տվյալով՝ Հայաստանում առաջին անգամ է 94 տարեկան պացիենտի սրտի բաց վիրահատություն կատարվել։ Աշխարհի վիճակագրությանը ծանոթ չէ, բայց վստահ է, որ նման դեպքեր եթե կան, շատ քիչ են։ 

 Մանրամասները՝ տեսանյութում։



© NEWS.am Medicine