Ո՞ր դեպքերում դիմել բժշկի երկրորդ կարծիքի. մեկնաբանում է գերմանացի հայտնի ռադիոլոգը

16:28   30 հունիսի, 2025

Ֆրայբուրգի պետական բժշկական համալսարանի ռադիոլոգ, պրոֆեսոր Լորենց Յեգերը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե որ դեպքերում է անհրաժեշտ  բժշկի երկրորդ կարծիք։ Նա պարզաբանում է, որ բուժառուն թվայնացման միջոցով պետք է հնարավորություն ունենա առանց իր երկիրը լքելու, հեռավար կարգով երկրորդ կարծիք ստանալ արտերկրի բարձր որակավորում ունեցող մասնագետներից։

«Շատ կարևոր է, որ բժիշկներն աշխատեն ոչ թե միմյանց դեմ, այլ միմյանց հետ։ Կարևոր է, որ բուժառուն առանց խոչընդոտների կարողանա երկրորդ կարծիք ստանալ», – ասում է բժիշկը։ Հատկապես երկրորդ կարծիքը կարևոր է ուռուցքային հիվանդությունների դեպքում, երբ բուժումն առավել կախված է ախտորոշման ճշգրտությունից։

 



© NEWS.am Medicine