16:11 4 հուլիսի, 2025Մադրիդում անցկացվող 14-րդ Համահայկական բժշկական կոնգրեսի (AMWC2025), ընթացքում 2027 թվականին Հայաստանում կայանալիք Հայ Բժիշկների Համաշխարհային Կոնգրեսի նախագահ է ընտրվել պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանը։ Այս մասին հայտնում է ԵՊԲՀ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։
Նշենք, որ Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) նախաձեռնությամբ հուլիսի 3-5-ը Մադրիդում անցկացվում է 14-րդ Համահայկական բժշկական կոնգրեսը (AMWC2025), որի առանցքում Հայաստանի և սփյուռքահայ բժիշկների գործակցությունն է, ինչպես նաև բժշկագիտությանը, մեր երկրում առողջապահության ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերն ու նախաձեռնությունները։