ԱՄՆ-ում բժիշկները մեկ մանկան կանգ առած սիրտը վերագործարկել են մեկ այլ մանկան կրծքավանդակում

00:40   29 հուլիսի, 2025

Հյուսիսային Կարոլինայի Դյուկի համալսարանի ամերիկյան կլինիկայի բժիշկներն առաջին անգամ նորածնի սիրտ են փոխպատվաստել, որը դադարել էր բաբախել դեռ դոնորի կրծքից հանելուց առաջ, գրում է BBC-ն։

Գիտական գրականության մեջ արդեն նկարագրվել են մի քանի նմանատիպ դեպքեր, որոնք սովորաբար նշանակվում են DCD հապավումով՝ անգլերեն «donation after circulatory death» (այսինքն «դոնորություն արյան շրջանառության կանգից հետո»):

Սակայն այս մոտեցումն առաջին անգամ հաջողությամբ կիրառվել է երեք ամսական մանկիկի վիրահատության ժամանակ, ինչը հնարավորություն է տվել անել առանց թանկարժեք սարքավորումների, որոնք անհրաժեշտ են սիրտը մարմնից դուրս «վերակենդանացնելու» համար։

Աշխարհում դոնորական օրգանների սուր պակաս կա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մանուկ բուժառուներին։

Ամենից հաճախ փոխպատվաստման համար օրգանները վերցվում են այն բուժառուներից, ովքեր վերապրել են այսպես կոչված ուղեղի մահ, այսինքն՝ երբ ուղեղի և օրգանզիմում այլ նյարդային ակտիվությունը լիովին դադարում է, բայց մարմնի կյանքը պահպանվում է արհեստականորեն՝ սարքավորումների միջոցով։

Հասկանալի է, որ նման դեպքերը եզակի չեն, բայց նման դեպքեր պարզապես չեն էլ կարող հաճախակի լինել։

Եթե կանգից հետո դոնորական սրտի գործարկումը դրվի հոսքագծի վրա, փոխպատվաստման համար հասանելի օրգանների թիվը կարող է զգալիորեն աճել։

«Մենք պարզապես չենք կարող թույլ տալ օգտագործելի սրտեր կորցնել, - լրագրողների հետ զրույցում պարզաբանել են հետազոտության հեղինակները։ -Հատկապես, երբ խոսքը վերաբերում է նորածիններին»։

Սրտի իրական կանգի և այն պահի միջև, երբ բժիշկը պաշտոնապես գրանցում է վնասված օրգանի տիրոջ մահը, սովորաբար անցնում է մի քանի րոպե։

Փոխպատվաստման վիրաբույժների համար այս րոպեները բառացիորեն կյանքի և մահվան հարց են: Արյան հոսքի դադարեցումը դադարում է մարմնին թթվածնով մատակարարելը, և օրգանները սկսում են թթվածնի սով զգալ, ինչը կարող է արագ հանգեցնել հյուսվածքների անդառնալի վնասման:

Դա թույլ չտալու համար Դյուկի համալսարանի հիվանդանոցների մի խումբ մշակել է «արագ վերականգնման» եղանակ. սրտամկանն ակնթարթորեն սառեցվում և մանրակրկիտ լվացվում է հատուկ լուծույթով՝ մանրաթելերի վնասման գործընթացը դադարեցնելու համար։

Սիրտը վերագործարկվում է փոխպատվաստումից հետո՝ օրգանը ստացած երեխայի մարմնում:

Նախկինում նմանատիպ դեպքերում նույն նպատակով օգտագործվել է բարդ համակարգ, որը սրտին թույլ է տվել գործել մարմնից դուրս։ Սակայն դրա համար անհրաժեշտ սարքավորումները ծավալուն են և թանկ, ինչը նշանակում է, որ դրանք բոլոր կլինիկաներում հասանելի չեն:

Կարճ պատասխանն՝ այո։ Փոխպատվաստումն, ըստ բժիշկների, հաջողությամբ է անցել՝ առանց որևէ բարդության։ Երեխայի սիրտը սկսել է աշխատել, և նա սկսել է ապաքինվել։

Բժիշկները լրագրողներին ասել են նաև, որ հանդեսում նկարագրված փոխպատվաստման դեպքը միակը չէ։ Այդ ժամանակվանից ի վեր մեթոդը կիրառվել է ևս երկու նմանատիպ դեպքերում։ Երեք երեխաներն էլ ողջ են մնացել և իրենց լավ են զգում։

Սակայն բժիշկները շեշտում են, որ դա սոսկ առաջին քայլերն են դեպի լիակատար ապաքինում։

Նրանք նշում են, որ երեք բուժառուներն էլ պետք է հսկողության տակ լինեն՝ երկարաժամկետ հեռանկարում ավելի լավ հասկանալու համար, թե հատկապես ում է առավել հարմար նման բուժումը:



© NEWS.am Medicine