10:25 12 օգոստոսի, 2025Այս տարի հոկտեմբերին Հայաստանի բժշկական կենտրոնները կարող են հայտնվել երկրի արագ զարգացող նորարարական և ստարտափ էկոհամակարգում, որպես ակտիվ խաղորդներ՝ մասնակցելով MediTech 2025-ին։ Նախաձեռնությունն իրականացնում և ղեկավարում է Orion Worldwide Innovations-ը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ համագործակցությամբ։ MediTech 2025-ը կանցկացվի տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսի՝ DigiTec 2025-ի շրջանակում։
MedTech-ը, որն այս տարի իրականացվում է առաջին անգամ, ունի առանձնահատուկ նշանակություն․ Orion Worldwide Innovations Armenia-ն նշում է իր 5-ամյակը՝ ընդգծելով գրանցած հաջողությունը Հայաստանի և համաշխարհային նորարարական միջավայրի միջև կամուրջներ կառուցելու գործում։ MediTech 2025-ը կդառնա այդ առաքելության կարևոր հենասյուն՝ առողջապահական հաստատություններն ուղղակիորեն ինտեգրելով Հայաստանի նորարարական տնտեսությանը և հնարավորություն տալով ցուցադրել իրենց նորարարական սարքավորումները, տեխնոլոգիաները, ծրագրերը։
«Մենք առաքելություն ենք վերցրել՝ նորարարության և ստարտափ էկոհամակարգի անբաժանելի մաս դարձնել Հայաստանի բժշկական կենտրոնները, որպեսզի նրանք կարողանան աշխատել տեխնոլոգիական առաջատարների կողքին/հետ, առաջ տանել նոր լուծումներ և ապահովել հաջորդ սերնդի առողջապահական ծառայություններ»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը։ «Մեր հնգամյակի տարում հպարտ ենք մեկնարկելու նոր նախաձեռնություն, որն առողջապահությունը դիրքավորում է որպես նորարարական ոլորտի իսկական մասնակից»։
MediTech 2025-ի մասնակցության հիմնական առավելություններն են.
DigiTec 2025-ը, որն իրականացվում է 20-րդ անգամ, հանդիսանում է Հայաստանի առաջատար տեխնոլոգիական միջոցառումը՝ տարեկան գրավելով ավելի քան 40,000 այցելու, 300-ից ավելի ընկերություն և 50-ից ավելի արտերկրյա մասնակիցներ։ MediTech-ի ինտեգրումը DigiTec-ում ապահովում է, որ առողջապահությունը լիարժեքորեն ներառված լինի տարածաշրջանի ամենաակտիվ նորարարական ցանցում։
Ինչու՞ է սա կարևոր
Առողջապահությունը ձևավորում է յուրաքանչյուրի կյանքի որակը, սակայն հաճախ գործում է ստարտափ էկոհամակարգից առանձնացված։ MediTech 2025-ի նպատակն է փոխել դա՝ առողջապահական հաստատությունները դարձնելով տեխնոլոգիական տնտեսության համահեղինակներ, որպեսզի նրանք կարողանան ազդել նորարարության վրա՝ յուրաքանչյուր փուլում։
«Առողջապահության նորարարությունը միայն սարքեր ձեռքբերելը չէ․ այլ նաև դրանք ստեղծելու, փորձարկելու և աշխարհին ներկայացնելու գործընթաց է»,– News.am-ի հետ զրույցում նշեց Դիանա Արզումանյանը։ «Ստարտափ էկոհամակարգի մաս դառնալով՝ հայկական բժշկական կենտրոնները կարող են ազդել բժշկության ապագայի վրա թե՛ տեղական, թե՛ համաշխարհային մակարդակներում»։
Orion Summit-ների ժառանգությունը
MediTech-ը հիմնվում է Orion Worldwide Innovations-ի բարձր ազդեցություն ունեցող համաշխարհային միջոցառումների հաջողության վրա, ինչպիսիք են Orion Summit Yerevan 2022-ը և Orion Summit New York 2023-ը, որոնք միավորել են համաշխարհային բրենդերին, ներդրողներին և նորարարներին։ Այս միջոցառումները ցույց են տվել, որ Հայաստանը կարող է ներկայացնել համաշխարհային նորարարական հարթակներում և միաժամանակ ստեղծել հնարավորություններ տեղական հաստատությունների համար։
MediTech 2025-ը հայկական առողջապահությունը երկրի նորարարական կառուցվածքի մեջ ուղղակիորեն ինտեգրելու հաջորդ քայլն է՝ միաժամանակ ապահովելով նրա դերը գլոբալ բժշկական էկոհամակարգի ձևավորման մեջ։
Լուսանկարները՝ Նյու Յորքում անցկացված Orion Summit NYC 2023-ից