«Բեսթ Լայֆը»-ը դարձել է «Արարատի» պաշտոնական բժշկական գործընկեր

21:42   28 օգոստոսի, 2025

«Բսթ լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական բժշկական գործընկերը:

Համագործակցության շրջանակում «Արարատի» ֆուտբոլիստները իրենց պարբերական բժշկական ստուգումները կանցնեն «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի նորաբաց պոլիկլինիկայում։ Բացի այդ, ակումբի խաղերի ժամանակ ստադիոնում կհերթապահի «Բեսթ Լայֆի» շտապօգնության բրիգադը։

Այս համագործակցությունը հնարավոր է դարձել Ազգային բժշկական պալատի աջակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։



© NEWS.am Medicine