Հայտնի կետո դիետան ունի անսպասելի կողմնակի ազդեցություններ

21:44   29 օգոստոսի, 2025

Ըստ Տեխասի Սան Անտոնիոյի համալսարանի առողջապահական գիտությունների ուսումնասիրության, որը հրապարակվել է Cell Reports-ում, կետո դիետան կարող է տարբեր կերպ ազդել տղամարդկանց և կանանց վրա: Դիետան առաջացրել է արու մկների բջիջների կուտակում՝ ծերացման նշաններով և օքսիդատիվ սթրեսի աճով, մինչդեռ այդ ազդեցությունները չեն նկատվել էգերի վրա:

Մեծ քանակի ճարպերի և քիչ քանակի ածխաջրերի ընդունման վրա հիմնված կետո դիետան օգտագործվում է 2-րդ տիպի շաքարախտի դեպքում՝ արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու և էպիլեպսիայի բուժման համար: Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ էստրոգեն հորմոնը կարևոր դեր է խաղում սեռերի միջև տարբերությունների մեջ. էգերի մոտ այն պաշտպանում է բացասական հետևանքներից, իսկ էստրոգենի ներմուծումը տղամարդկանց մոտ նվազեցնում է բջիջների ծերացումը: Երբ էստրոգենի ազդեցությունը արգելափակվում էր, էգերը ցուցաբերում էին ծերացման նույն նշանները, ինչ արական սեռի ներկայացուցիչները:

Հեղինակներն ընդգծում են, որ կետո դիետայի նկատմամբ արձագանքի տարբերությունները կապված են սեռական հորմոնների հետ, ինչը անհատական ​​սննդային առաջարկներ ստեղծելու հեռանկարներ է բացում:



© NEWS.am Medicine