Գերմշակված սննդամթերքը վնասում է վերարտադրողական առողջությանը

17:16   5 սեպտեմբերի, 2025

Վերահսկվող սննդակարգային միջամտությունը պարզել է, որ գերմշակված սնունդը կարող է վնասել սրտանոթային և վերարտադրողական առողջությանը, նույնիսկ երբ այն օգտագործվում է չմշակված սննդի հետ համեմատելի քանակությամբ: Մարդկանց վրա կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մասնակիցների ճարպային զանգվածն ավելացել է, և հորմոնների մակարդակի փոփոխություններ են գրանցվել գերմշակված սնունդ ուտելուց ընդամենը երեք շաբաթ անց, ինչից ենթադրվում է, որ հենց մշակման մեթոդներն են այդ փոփոխությունների հիմնական գործոնը:

 «Planet Today»-ը հաղորդում է, որ գերմշակված սնունդը «Նովա» դասակարգման համակարգով սահմանվում է որպես սնունդ, որը պարունակում է սինթետիկ կամ արդյունաբերական բաղադրիչներ, որոնք սովորաբար չեն օգտագործվում տնային խոհարարության մեջ: Դրանք ներառում են արհեստական ​​​​համեմունքներ, կայունացուցիչներ և գունանյութեր, ինչպես նաև բարձր արդյունաբերական մշակումից ստացված բաղադրիչներ: Դրանք կան փաթեթավորված նախուտեստներում, գազավորված ըմպելիքներում և պատրաստի կերակուրներում:

Չնայած այս տեսակի սննդի և ճարպակալման ու 2-րդ տիպի շաքարախտի նման հիվանդությունների միջև կապը լավ հայտնի է, դեռևս հասկանալի չէ, թե արդյոք առողջական այս փոփոխությունները պայմանավորված են բաղադրիչների բնույթով, օգտագործվող մշակման մեթոդներով, թե՞ էներգիայի ընդունման ավելացմամբ: Նոր

Հետազոտությանը մասնակցել է 20-ից 35 տարեկան 43 առողջ տղամարդ, որոնք պատահականացված խաչաձև ուսումնասիրության շրջանակում օգտագործել են ինչպես գերմշակված, այնպես էլ չմշակված սնունդ: Յուրաքանչյուր դիետա տևել է երեք շաբաթ և բաժանվել է երեք ամսվա դադարի ժամանակահատվածով: Մասնակիցները ստացել են նույնական մակրոտարրերով՝ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի հավասար քանակությամբ և նույն քանակությամբ կալորիաներով սնունդ: Խմբի կեսը սնվել է կալորիաներով հավասարակշռված սննդակարգով, մինչդեռ մյուս կեսը օրական ստացել է լրացուցիչ 500 կալորիա:

Անկախ էներգիայի ընդունումից, մասնակիցները գերմշակված սննդակարգի վրա մոտ մեկ կիլոգրամ ավելի ճարպային զանգված են ավելացրել՝ համեմատած չմշակված սննդակարգի հետ: Բացի դրանից, գերմշակված սննդի օգտագործումը բացասաբար է ազդել սրտանոթային առողջության մի շարք ցուցանիշների վրա:

 «Մեր արդյունքները ցույց են տալիս, որ գերմշակված սնունդը, նույնիսկ չափավոր օգտագործման դեպքում, վնասակար է վերարտադրողական և նյութափոխանակության առողջության համար: Սա ենթադրում է, որ հենց այս սննդի վերամշակված բնույթն է դրանք դարձնում վնասակար», - ասում է հետազոտության համահեղինակ Ջեսիկա Փրեթտոնը:

Հետազոտողները պարզել են, որ, քաշի փոփոխություններից բացի, գերմշակված սննդակարգը հանգեցնում է cxMINP կոչվող ֆտալատ միացության մակարդակի բարձրացմանը: Սննդի պլաստիկե փաթեթավորման մեջ հաճախ հանդիպող այս նյութը հայտնի է նրանով, որ խաթարում է էնդոկրին համակարգը: Ուլտրամշակված սնունդ կերած մասնակիցների արյան մեջ cxMINP-ի բարձր մակարդակ է եղել, և համապատասխանաբար նվազել է սպերմատոգենեզի համար կարևոր հորմոնների, մասնավորապես՝ տեստոստերոնի և ֆոլիկուլը խթանող հորմոնի մակարդակը:

Վերարտադրողական գործընթացներին մասնակցող հորմոն: Տղամարդկանց մոտ FSH-ն խթանում է սերմնահեղուկի արտադրությունը՝ խթանելով ամորձիները:

 «Մենք ցնցված էինք, թե ուլտրամշակված սննդի ազդեցությունը որքան ուժեղ է խախտում օրգանիզմի գործառույթները, նույնիսկ առողջ երիտասարդ տղամարդկանց դեպքում: Երկարաժամկետ հետևանքները մտահոգիչ են և ընդգծում են սննդակարգի առաջարկությունները վերանայելու անհրաժեշտությունը՝ քրոնիկ հիվանդություններից ավելի լավ պաշտպանվելու համար»,- ասել է ուսումնասիրության համահեղինակ Ռոմեն Բարը:

Կոպենհագենի համալսարանի NNF Հիմնարար նյութափոխանակության հետազոտությունների կենտրոնի և Կոտ դ'Ազուրի համալսարանի գիտնականների թիմի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նույնիսկ առանց ավելորդ կալորիաների ընդունման, ուլտրամշակված սնունդը կարող է նյութափոխանակության և վերարտադրողության ռիսկեր առաջացնել:



© NEWS.am Medicine