12:05 9 սեպտեմբերի, 2025Յոթ տեսակի պոլիչհագեցած ճարպաթթուներով սննդային հավելումներ ընդունելն օգնում է նվազեցնել իմպոտենցիայի զարգացման ռիսկը։ Այս եզրակացության են եկել Չինաստանի Վենչժոու համալսարանին կից հիվանդանոցի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Sexual Medicine-ում (JSM):
Տղամարդկանց առողջության վրա սննդակարգի ազդեցության նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճում է։ Եթե նախկինում ուշադրության կենտրոնում էին վիտամիններն ու միկրոտարրերը, ապա այժմ հիմնական թեկնածուների շարքում են պոլիչհագեցած ճարպաթթուները, որոնք պարունակվում են ձկան, ընկույզի, սերմերի և բուսական յուղերի մեջ։ Հենց դրանք, ըստ հետազոտողների, կարող են նշանակալի դեր խաղալ տղամարդկանց պտղաբերության և սեռական ֆունկցիայի պահպանման գործում։
Այս վարկածը
Պարզվել է, որ յոթ տարբեր ճարպաթթուներով հավելումների օգտագործումը կապված է եղել էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացման ավելի ցածր հավանականության հետ։ Ընդ որում, արդյունքը կախված չէր նրանից, թե արդյոք տղամարդը ավելորդ քաշ, հիպերտոնիա կամ շաքարախտ ունեցել է, թե ոչ։
Նշվում է, որ օգտակար թթուների շարքին են դասվում լինոլեական, ալֆա-լինոլենիկ, ստեարիդոնային, արախիդոնային, էյկոզապենտաենային, դոկոզապենտաենային և դոկոզահեքսաենային թթուները։ Դրանք բնական ճանապարհով պարունակվում են ձիթապտղի յուղի, ընկույզի, յուղոտ ձկան, լյարդի և ձվի մեջ։