Առաջինը Հայաստանում. MedMeet-ում «Պանացեան» ներկայացրել է առանց լակտոզի և վեգան կաթնամթերք

17:42   22 սեպտեմբերի, 2025

Հայկական շուկայում մեծ ճանաչում վայելող «Պանացեա» ընկերությունը սպառողին վաղուց է գրավել իր բնական ու օգտակար տեսականիով։ Այստեղ կաթնամթերքը պարզապես սնունդ չէ, այլև առողջ ապրելակերպին նպաստող բաղադրիչ, քանի որ արտադրանքի հիմքում կենդանի լակտոկուլտուրաների Նարինե բիո պրոդուկտն է, ինչը նպաստում է մարսողական համակարգի բարելավմանը և ընդհանուր ինքնազգացողության բարձրացմանը։

Պանացեայի արտադրանքը ստեղծում են բժիշկները՝ սննդաբանների հսկողությամբ։ Յուրաքանչյուր նոր պրոդուկտ ձևավորվում է գիտական հաշվարկի հիման վրա:

Երկրորդ անգամ MedMeet Էքսպոյին մասնակցող «Պանացեան» ներկայացրել է առանց լակտոզի և վեգան կաթնամթերք։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



© NEWS.am Medicine