60-ամյա կինը զույգ աղջիկ է բերել (ֆոտո)

19:54   27 դեկտեմբերի, 2013

60 տարեկան չինուհին զույգ է ունեցել արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) միջոցով, այն բանից հետո, երբ իր միակ երեխան մահացել էր:

Ամբողջ  աշխարհում շատ երկրներ եւ կլինիկաներ սահմանափակում են ԱՄԲ-ի կիրառումը, որը ինչպես հայտնի է, տարիքի հետ դառնում է քիչ արդյունավետ, ելնելով առողջ երեխաներ ունենալու տեսանկյունից:

63- ամյա  Շեն Հայլինը  2009 թվականին կորցրել է իր երեսնամյա աղջկան պատահական շմոլ գազից թունավորման պատճառով, հաղորդում է Fox News-ը հղում անելով China Daily-ին:

«Ապրելու եւ միայնակությունից ազատվելու համար, ես որոշեցի եւս մեկ երեխա ունենալ, չնայած մեծ տարիքիս»,- հաղորդեց նա մամուլին:

2010  թվականի մայիսի 25-ին,  9 անց  5 րոպեին լույս աշխարհ եկան երկու աղջիկ՝ Չժի  Չժին եւ Հուեյ Հուեյը, իսկ  Չեն Հայլին այսպիսով նոր ռեկորդ սահմանեց՝ դառնալով Չինաստանի ամենատարեց  ծննդկանը:



© NEWS.am Medicine