Ձեռքի եւ դեմքի փոխպատվաստները կդիտարկվեն որպես օրգան

10:04   28 դեկտեմբերի, 2013

ԱՄՆ իշխանությունը պատրաստում է ձեռքի եւ դեմքի փոխպատվաստման օրենքի նոր  փոփոխություններ, որոնց համաձայն իմպլանտները կդիտվեն որպես սովորական օրգաններ։ Դա   հնարավորություն կտա շատ ամերիկացի  հաշմանդամների պայքարել արմատական վերականգնման համար: Մոտակա մի քանի ամիսների ընթացքում  նոր քաղաքականությունը մշկելու է UNOS օրգանների փոխանակման Միացյալ ցանցը։

Այսպես կոչված «ռեկոնստրուկտիվ  փոխպատվաստումները» փորձանական են եւ հազվադեպ: Բայց ներկայումս ԱՄՆ-ում ավելի ու ավելի շատ հիվանդանոցներ են իրականացնում այսպիսի բարդ վիրահատություններ, Պաշտպանության նախարարությունն ավելի շատ գումարներ է տրամադրում վիրավոր վետերանների բուժման համար, իսկ տրանսպլանտատ ստացած ռեցիպիենտները հրապարակայնորեն հայտարարում են իրենց կյանքի որակի բարելավման մասին, տեղեկացնում է Newsmax Health-ը։

« Այս ձեռքներն ինձ համար աստծո օրհնություն են» - ասաց 2011 թվականին երկու ձեռքի փոխպատվաստում ստացած  30-ամյա Լինդսեյ Արոնսոնը, Ռիչմոնդ, Վիրջինիա նահանգ: Նա կորցրեց իր ձեռքերն ու ոտքերի թաթերը 2007 թվականին վտանգավոր վարակի պատճառով:

Հուլիսին կառավարական որոշումները ուժի  մեջ են մտնում՝  ձեռքի եւ դեմքի տրանսպլանտատները կենթարկվեն UNOS-ի խիստ հսկողությանը, որը կառավարում է այնպիսի օրգանների փոխպատվաստման ծրագրերը, ինչպիսիք են սիրտը կամ երիկամները: Վերջիններս  կազմում են «օրգանի» նոր բնորոշման բաղկացուցիչ մասը, սկսած ոտքերից, վերջացրած շնչափողով,  հնարավոր է, նույնիսկ  արգանդով: Ի տարբերություն ՝ եղջերաթաղանթի, սրտի փականների եւ այլ ավելի պարզ հյուսվածքների, որոնք վերահսկվում են սննդի եւ դեղորայքի վերահսկման գործակալության (FDA) կողմից, սրանք անոթների, նյարդերի, մկանների եւ այլ հյուսվածքների բարդ համակցումներ են:

Համաձայն նոր կանոնների, պոտենցիալ ռեցիպիենտները կավելացվեն UNOS ցանցին դեմքի եւ ձեռքի համապատասխանեցման,  ըստ մաշկի գույնի եւ հյուսվածքի տիպի ճիշտ ընտրության, մաշկի չափի, ինչպես նաեւ սեռի եւ տարիքի համապտասխ ընտրության համար:



© NEWS.am Medicine