21:02 29 հոկտեմբերի, 202530-ամյա Մարիա Միլեևան հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը։ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխված երիտասարդ կնոջ համար շոկային էր հիվանդության մասին լուրը:
«Ես, երևի, ամբողջ մի օր ընդհանրապես ոչ մի կերպ չէի արձագանքում։ Ուղղակի գլխումս պատ էր առաջացել և սպիտակ աղմուկ։ Ես չէի հասկանում՝ ինչպես արձագանքել, սարսափելի վախեցած էի։ Մինչ այս հիվանդության բախվելը, իմ գլխում միշտ հավասարություն կար․ քաղցկեղ հավասար է մահ, վաղ թե ուշ։ Բայց բուժման ընթացքում հասկացա, թե որքան է առաջ գնացել բժշկությունը՝ թե՛ տեխնոլոգիաներով, թե՛ դեղագործական լուծումներով», - ասում է նա։ Երիտասարդ կինն իր բարդ ճանապարհն անցել է "Էրեբունի" Բկ մասնագետների հետ միասին։
Մարիա Միլեևայի քաղցկեղի հաղթահարման պատմությունը մեր տեսանյութում։