16:07 14 նոյեմբերի, 2025Գլաուկոման կուրության առաջացման ամենատարածված պատճառներից մեկն է աշխարհում։ Աչքի այս հիվանդությունը զարգանում է դանդաղ` հիմնականում առանց ախտանիշների։ Հենց այդ պատճառով գլաուկոմայի հանդեպ զգոնությունը և կանոնավոր ստուգումները չափազանց կարևոր են տեսողությունը պահպանելու համար։
Գլաուկոմայի հիմնական վտագն այն է, որ հիվանդությունը շատ երկար զարգանում է առանց զգալի ախտանիշների։ Կանխարգելման միակ միջոցը կանոնավոր ստուգումներն են, որոնք թույլ են տալիս հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլում և դանդաղեցնել դրա զարգացումը։
Բուժման ժամանակակից մեթոդները հնարավորություն են տալիս դանդաղեցնել հիվանդության ընթացքը, գրեթե կանգնեցնել այն։ Գլաուկոմայի բուժման համար կիրառվում են տարբեր մոտեցումներ՝ դեղորայքային թերապիա, լազերային միջամտություններ և վիրահատություն։ Սակայն, մասնագետի խոսքով, այս մեթոդները արմատական բուժում չեն ապահովում, այդ պատճառով էլ չափազանց կարևոր է հիվանդությունը մշտապես հսկողության տակ պահելը։ Այդ դեպքում հնարավոր է երկար ժամանակ պահպանել այն «քնած» վիճակում։
«Իրեն պետք է միշտ պահել հսկողության տակ, այո հսկողության տակ պահելով հնարավոր է չկորցնել տեսողությունը», - ասում է «Շենգավիթ» ԲԿ Տեսողության լազերային կորեկցիայի ղեկավար Շուշան Քաղքցյանը։