14:15 24 նոյեմբերի, 20252025թ․ նոյեմբերի 27-30-ը Երևանում, Meridian Expo կենտրոնում կանցկացվի Armenian International HealthCare Expo 2025-ը՝ մի հարթակ, որն իր մասշտաբով, մասնակիցների կազմով և միջազգային ներկայությամբ դառնալու է տարածաշրջանի ամենամեծ առողջապահական իրադարձությունը։
Այս տարվա Expo-ն խոստանում է գերազանցել բոլոր նախորդ ցուցանիշները՝
4 լիարժեք օր՝ հագեցած ամենատարբեր միջոցառումներով ու ակտիվություններով
Armenian International Healthcare Expo 2025-ում իրենց ասելիքն ու անելիքը կունենան ոչ միայն առողջապահական կառույցներն ու ծառայությունները, այլև ապահովագրական, ֆինանսաբանկային, լիզինգային, սննդի արտադրության և մատակարարման ընկերությունները, տուրիստական ծառայությունները, IT ընկերությունները, սպորտային ակումբներն ու մարզասրահները, առողջ ապրելակերպի նախաձեռնությունները, ստարտափները։
Էքսպոյի շրջանակում տեղի կունենա նաև «Yerevan Pain Days» միջազգային առողջապահական արշավը, որը Հայաստան կբերի պատվիրակներ և խոսնակներ ավելի քան 52 երկրից։ Սպասվում է քառօրյա առողջապահական համագումար, գիտաժողովային և թեմատիկ դասընթացներ, աշխատաժողովներ, սեմինարներ, B2B հանդիպումներ, կրթական և փորձի փոխանակման տարբեր ձևաչափեր։
Այս ամենից բացի սպասվում են նաև տարբեր ժամանցային ծրագրեր, խաղարկություններ, համերգ, առողջ ապրելակերպին նվիրված մրցաշարեր և այլ ակտիվություններ՝ EXPO-ն դարձնելով ոչ միայն մասնագիտական, այլև հանրային տոն։