18:48 24 նոյեմբերի, 2025Բացառիկ կոնֆերանս է Երևանում: Արտերկրից հրավիրված փորձառու մասնագետը՝ վիրահատական և ձեռքի թերապիայի մասնագետ, օստեոպաթիայի դասախոս, գիտական ու պրակտիկ մոտեցումներով հայտնի հայազգի Տիգրան Մակիչյանը տեսական ու պրակտիկ տարբերակով ներկայացնում է, թե ինչ հրաշքներ կարող է գործել օստեպաթիան: Մասնագետը նշում է՝ սա պարզապես բուժման մեթոդ չէ, այլ մարդու առողջության նկատմամբ ամբողջական մոտեցում։ Բուժում է ամբողջ մարմինը:
«Մեջքի ցավեր, գլխացավեր, տագնապ, անհանգստություն, անքնություն, երեխաների մոտ սկոլիոզ, հարթաթաթություն, կեցվածքի խանգարումներ ու բազմաթիվ այլ հիվանդություններ են բուժում օստեպաթները: Օրինակ, հղիությունը հաճախ ուղեկցվում է տարբեր ցավերով, իսկ դեղ ընդունելն արգելված է: Օստեոպաթը շատ նուրբ տեխնիկայով աշխատում է կոնքի, գոտկատեղի հետ: Հղիությունն ավելի հեշտ է ընթանում, իսկ ծննդաբերությունը՝ ավելի թեթև։ Ինչպես ասում էր իմ պրոֆեսորը՝ օստեոպաթի նպատակը մարդուն ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցելն է: Նա աշխատում է երեխաների հետ դեռ նորածնային շրջանում՝ 31 օրականից սկսած մինչև խոր ծերություն: Շատ կարևոր են վաղ և պարբերական այցերը: Եթե օստեոպաթը խնդիրները նկատում է սկզբնական փուլում և սկսում է աշխատել, հետագայում հնարավոր է խուսափել խնդիրներիվ։ Դա վերաբերում է դպրոցական սկոլիոզներին, կուզությանը, որոնք այսօր շատ տարածված են։ Երբեք ուշ չէ սկսել բուժումը։ Ես ունեմ 80 տարեկան առաջին այցով եկող հիվանդներ, և նույնիսկ այն դեպքում, երբ 20 տարի շարունակ մեջքն է ցավել, միևնույն է, հնարավոր է հասնել ախտանիշների նվազման և կյանքի որակի բարելավման», - ասում է Տիգրան Մակիչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։