Գիտնականները վաղաժամ մահվան ռիսկը ճշգրիտ կանխատեսելու միջոց են գտել

21:48   25 նոյեմբերի, 2025

Սուրեյի համալսարանի գիտնականները հայտնաբերել են արյան հինգ սպիտակուց, որոնց բարձր մակարդակը կարող է ճշգրիտ ցույց տալ վաղաժամ մահվան ռիսկը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS One հանդեսում։

Մեծ Բրիտանիայի կենսաբանկում ավելի քան 38 հազար մասնակիցների տվյալների վերլուծությունը բացահայտել է PLAUR, SERPINA3, CRIM1, DDR1 և LTBP2 մոլեկուլները։ Պարզվել է, որ դրանց կոնցենտրացիաները մահվան հավանականության առավել կայուն մարկերներն են առաջիկա հինգ և տասը տարիների ընթացքում։

Հետազոտողները միաժամանակ ռիսկի բարձրացմանն առնչվող հարյուրավոր այլ սպիտակուցներ են հայտնաբերել, նույնիսկ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են տարիքը, ծխելը և խրոնիկական հիվանդությունները։ Բորբոքման, բջիջների աճի և բջջային ազդանշանային ուղուն առնչվող սպիտակուցներն ամենից հաճախ կապված էին այդ ռիսկերի հետ։ Օրինակ՝ SERPINA1-ի՝ թոքերի բորբոքման կարգավորիչի բարձր մակարդակը դարձել է հինգ տարվա մահացության ամենաճշգրիտ ցուցանիշներից մեկը։

Հեղինակների կարծիքով՝ նման արդյունքները կօգնեն «սպիտակուցային ռիսկի պրոֆիլ» ստեղծել, որը կբացահայտի վաղ բժշկական միջամտության կարիք ունեցող մարդկանց, նման կերպ նվազեցնելով լուրջ հիվանդությունների զարգացման հավանականությունը և առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը։



© NEWS.am Medicine