Սրտի համար ճարպակալման ևս մի վտանգ է հայտնաբերվել

19:22   26 նոյեմբերի, 2025

Ճարպակալումը և դրան ուղեկցող նյութափոխանակության խանգարումները կարող են այլ հետևանքներ ևս ունենալ։ Մասնավորապես, սիրտը և կմախքային մկանները կարող են կորցնել կարևոր պահեստային էներգիայի աղբյուրը։ Դյուսելդորֆի համալսարանական հիվանդանոցի գիտնականների այս եզրակացությունը հրապարակվել է eBioMedicine բժշկագիտական հանդեսում։

Մասնագետներն ապացուցել են, որ ճարպակալման, 2-րդ տիպի շաքարախտի և նյութափոխանակության համախտանիշի դեպքում բջիջներն ավելի քիչ են կարողանում օգտագործել կետոնային մարմինները, այսինքն՝ ճարպերի քայքայման արգասիքները, որոնք, գլյուկոզի պակասի դեպքում օգնում են օրգաններին էներգիա մատակարարել, հաղորդում է Planet Today-ը։

Կետոնային մարմինները ճարպաթթուներից սինթեզում է լյարդը. դրանք ծառայում են որպես այլընտրանքային էներգիայի աղբյուր սրտի, կմախքային մկանների, երիկամների և որոշ այլ օրգանների համար։ Ծոմապահությունը, ֆիզիկական ակտիվությունը կամ ցածր ածխաջրային սննդակարգը կարող են օգնել բարձրացնել կետոնների մակարդակը։

Խնդիրն այն է, որ ինսուլինային դիմադրության բոլոր ձևերի դեպքում միտոքոնդրիաներն ավելի քիչ են կարողանում էներգիա քաղել կետոնային մարմիններից։ Սա հատկապես ակնհայտ է ավելորդ քաշ 2-րդ տիպի շաքարախտ ունեցող մարդկանց դեպքում։

Այլ ռիսկերից են ճարպակալումը, հիպերտոնիան, արյան մեջ շաքարի և տրիգլիցերիդների բարձր մակարդակը։ Այս դեպքերում լյարդը զգալիորեն տուժում է։ Նման դեպքում կարող է օգնել կետոնային մարմինների նյութափոխանակության թիրախավորումը։

 



© NEWS.am Medicine