19:11 11 դեկտեմբերի, 2025Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները ստեղծել են նոր դեղամիջոց՝ գիրեդեստրանտ, որը կարող է զգալիորեն նվազեցնել հորմոն-կախյալ կրծքագեղձի քաղցկեղի կրկնության ռիսկը վաղ փուլերում: Հետազոտության արդյունքները ներկայացվել են Սան Անտոնիոյի կրծքագեղձի քաղցկեղի սիմպոզիումում (SABCS- San Antonio Breast Cancer Symposium):
Խոսքը HR-դրական, HER2-բացասական կրծքագեղձի քաղցկեղի՝ հիվանդության ամենատարածված ձևի մասին է, որը էստրոգեն կանացի հորմոնն օգտագործում է աճի համար և, հետևաբար, հաճախ կրկնվում է նույնիսկ բուժումից հետո:
Չորս հազարից ավելի բուժառուի մասնակցությամբ անցկացված հետազոտության մեջ նոր դեղամիջոցը մոտ մեկ երրորդով նվազեցրել է ուռուցքի կրկնության հավանականությունը և միաժամանակ նվազեցրել է այլ օրգաններ ուռուցքի տարածման վտանգը:
Բուժառուներին հետևել են գրեթե երեք տարի՝ բուժման սկզբից մինչև ախտանիշների անհետացումը: Գիրեդեստրանտ օգտագործելիս բուժառուներնը ավելի հազվադեպ են դադարեցրել բուժումը կողմնակի ազդեցությունների պատճառով, քան՝ ստանդարտ հորմոնալ դեղամիջոցներ օգտագործելիս:
Գիրեդեստրանտը դեղերի նոր տեսակ է, որը ոչ միայն արգելափակում է էստրոգենի ընկալիչները, այլև ոչնչացնում է դրանք՝ քաղցկեղի բջիջներին զրկելով աճի հիմնական մեխանիզմից: Գիտնականները կարծում են, որ եթե արդյունքները հաստատվեն, դեղամիջոցը կարող է դառնալ հորմոնալ թերապիայի ամենակարևոր առաջընթացը վերջին տասնամյակների ընթացքում: