Հայտնի համեմունքը նպաստում է հիշողության բարելավմանը

19:42   19 հունվարի, 2026

Գիտնականները պարզել են, որ քրքումի լուծամզվածք (էքստրակտ) կարող է նպաստել հիշողությանը, նվազեցնել անհանգստությունը և բարելավել նյութափոխանակությունը տարեց հասակում: Նախակլինիկական հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrients հանդեսում:

Փորձի ընթացքում օգտագործվել է ստանդարտացված քրքումի լուծամզվածք՝ բույսի հիմնական ակտիվ միացությունների՝ սաֆրանալի և կրոցինների ճշգրիտ չափաբաժիններով: Հետազոտությունն անցկացվել է տարեց մկների վրա՝ մոդելավորելով տարիքային փոփոխությունները, ներառյալ հիշողության խանգարումը, անհանգստության աճը և նյութափոխանակության խանգարումները: Գիտնականները հաստատել են, որ սաֆրանալն ընդունումից հետո մտնում է արյան մեջ, ինչը վկայում է դրա կենսամատչելիության մասին:

Լուծամզվածքի ավելի բարձր դոզան նվազեցրել է անհանգիստ վարքագիծը և բարելավել նոր առարկաներ ճանաչելու ունակությունը՝ արտացոլելով հիշողության աշխատանքի բարելավումը: Այդ ազդեցություններն ուղեկցվել են սթրեսի, հույզերի և նեյրոպլաստիկության հետ կապված ուղեղի ազդանշանային մոլեկուլների փոփոխություններով: Ավելի ցածր չափաքանակն, իր հերթին, դանդաղեցրել է տարիքային քաշի կորուստը և ազդել լյարդում լիպիդային նյութափոխանակությունը կարգավորող գեների վրա:

Հեղինակներն ընդգծում են, որ դա նախակլինիկական հետազոտություն է, և արդյունքները չեն կարող ուղղակիորեն կիրառվել մարդկանց վրա:



© NEWS.am Medicine