Բուժաշխատողներին հրավիրում են կլոր սեղանի՝ Առողջության ապահովագրություն․ ռիսկեր, բացեր և չլուծված հարցեր

16:30   6 փետրվարի, 2026

Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության ներդրման գործընթացը ներկայացվում է որպես կարևոր բարեփոխում՝ միտված առողջապահական ծառայությունների հասանելիության բարձրացմանը և քաղաքացիների ֆինանսական բեռի նվազեցմանը։

Սակայն ցանկացած համակարգային փոփոխություն, հատկապես առողջապահության ոլորտում, պահանջում է լայն մասնագիտական և հանրային քննարկում, քանի որ սխալ նախագծված կամ վաղաժամ ներդրված մոդելը կարող է ստեղծել նոր ռիսկեր՝ քաղաքացիների, բժիշկների և բուժհաստատությունների համար։

Այս համատեքստում կազմակերպվում է կլոր սեղան-քննարկում, որի նպատակն է՝

Քննարկման հիմնական ուղղությունները՝

Քննարկմանը կարող են մասնակցել բժիշկներ, բուժհաստատությունների ղեկավարներ, առողջապահական իրավաբաններ, տնտեսագետներ, ապահովագրական ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության և մեդիայի ներկայացուցիչներ։

Քննարկման արդյունքներով նախատեսվում է ձևավորել փաստարկված եզրակացությունների և առաջարկների փաթեթ, որը կհրապարակվի և կներկայացվի հանրությանը։ Միջոցառման կազմակերպիչը population.am հարթակն է։ 



© NEWS.am Medicine