08:40 13 փետրվարի, 2026Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դեղերի չափաբաժինների պատահական չարաշահումները, սպանությունները եւ ինքնասպանությունները մահվան հիմնական պատճառներն են Միացյալ Նահանգներում հղի եւ նոր ծննդաբերած կանանց շրջանում։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine ամսագրում։
Columbia University Irving Medical Center-ի գիտնականներն ուսումնասիրել են հղի կամ ծննդաբերությունից հետո 42 շաբաթվա ընթացքում գտնվող բոլոր այն կանանց մահվան մասին վկայությունները, որոնք մահացել են ԱՄՆ-ում 2018-2023թթ.։
Արդյունքները ցույց են տվել, որ դեղաչափի պատահական չարաշահումը եղել է այդ խմբում մահվան հիմնական պատճառը (5,2 մահ 100 000 ծնունդների հաշվով), դրան հետեւել են սպանությունները եւ ինքնասպանությունները (միասին՝ 3,9 100 000-ի հաշվով)։
Դեղաչափի չարաշահման եւ ինքնասպանությունների դեպքերն ավելի հաճախ հանդիպել են սպիտակամորթ կանանց շրջանում, սպանություններն ավելի տարածված են եղել սեւամորթ կանանց շրջանում, բռնի մահերի ավելի քան մեկ երրորդը կապված է եղել հրազենի օգտագործման հետ։
Վերլուծությունը նաեւ ցույց է տվել, որ մահերի ավելի քան կեսը՝ կապված դեղաչափի չարաշահման եւ բռնության հետ, տեղի է ունեցել հղիության ժամանակ, մինչդեռ հաճախակիությամբ հաջորդ պատճառները՝ սիրտ-անոթային հիվանդությունները, վարակները, հիպերտենզիան եւ արնահոսությունները, ավելի հաճախ առաջացել են հետծննդաբերական շրջանում։
Գիտնականները նշել են, որ որ այլ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ չափից մեծ դեղաչափի եւ բռնության հետ կապված մահերի թիվն աճում է հղիության ընթացքում եւ ծննդաբերությունից հետո բժշկական բարդությունների կանխարգելման եւ բուժման միջոցառումների լայնածավալ կիրառումից հետո, սակայն ստանդարտացված տվյալների բացակայությունը նախկինում խոչընդոտել է այս միտումների հետեւմանը։
Հետազոտության առաջատար հեղինակ Հուման Ազադի խոսքով՝ այս արդյունքն ընդգծում է հղի կանանց շրջանում թմրամոլությունը եւ բռնությունն ավելի ակտիվորեն պարզելու եւ բուժման անհրաժեշտությունը, ներառյալ համալիր մոտեցումը՝ հղիության ընթացքում հոգեկան առողջության եւ սոցիալական ծառայությունների ներառմամբ. սա կարող էր փրկել հարյուրավոր կյանքեր։