21:38 30 մարտի, 2026Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ ամենօրյա սովորությունների փոքր փոփոխությունները՝ քնի ռեժիմը, սննդակարգը և ֆիզիկական ակտիվությունը, կարող են զգալիորեն նվազեցնել լուրջ սրտանոթային հիվանդությունների, դրանց թվում՝ սրտի կաթվածի, ինսուլտի և սրտի անբավարարության վտանգը։
Սիդնեյի համալսարանի գիտնականները վերլուծել են ավելի քան 53 հազար մասնակիցների տվյալներ, որոնց միջին տարիքը 63 տարեկան էր։ Նրանք պարզել են, որ օրական ընդամենը 11 լրացուցիչ րոպե քունը, 4,5 րոպե չափավոր կամ ինտենսիվ ակտիվությունը և մեկ քառորդ բաժակ լրացուցիչ բանջարեղենը կարող են ութ տարվա ընթացքում 10% նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը։
Թեև հետազոտությունը ուղղակի պատճառահետևանքային կապը չի ապացուցում, սակայն ցույց է տալիս, որ փոքր փոփոխությունների համադրությունը կարող է զգալի դրական ազդեցություն ունենալ սրտի առողջության վրա։
Նվազ առողջ ապրելակերպ վարող մասնակիցների համեմատ՝ օպտիմալ սովորությունները՝ 8-9 ժամ քուն, 42 կամ ավելի րոպե չափավոր կամ ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն, ինչպես նաև մրգերով, բանջարեղենով, ձկով և ամբողջական հացահատիկներով հարուստ սննդակարգը, ի վիճակի էին սրտանոթային լուրջ հիվանդությունների վտանգը նվազնել 57%-ով։
Հետազոտության մեջ օգտագործվել են դյուրակիր սարքեր՝ քնի և ակտիվության հաշվառման համար, ինչպես նաև սննդի մասին հարցաթերթիկներ։ Հետազոտողները հաշվի են առել նաև այլ ռիսկի գործոններ, մասնավորապես՝ տարիքը, սեռը, ծխախոտի և ալկոհոլի օգտագործման սովորությունը։
Հեղինակներն ընդգծում են, որ նույնիսկ ամենօրյա սովորությունների փոքր բարելավումները ընդունակ են կայուն լինել և հանգեցնել երկարատև առողջության առավելությունների։ Ամենօրյա սովորությունները փոխելիս ապագա ծրագրերը ներառում են թվային գործիքների մշակում՝ օգնելու համար մարդկանց պահպանել առողջ ապրելակերպ և հաղթահարել ընդհանուր մարտահրավերները։