21:05 15 ապրիլի, 2026Բժշկությունն այսօր այլևս անհնար է պատկերացնել առանց բարձր տեխնոլոգիաների։ «Նաիրի» բժշկական կենտրոնի ատամնաբուժական ծառայությունում բուժման ավանդական մեթոդներին փոխարինելու է եկել, այսպես կոչված, ամբողջական թվային պրոտոկոլը։ Դա ատամների ախտորոշման, պլանավորման ու բուժման գործում ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների կիրառումն է։ Այն բժշկին և պացիենտին հնարավորություն է տալիս ցանկացած գործողություն սկսելուց առաջ պատկերացնել վերջնական արդյունքը։
Թվային պրոտոկոլով աշխատելը զգալիորեն կրճատում է պացիենտի ատամնաբուժական աթոռին գտնվելու ժամանակը, ինչպես նաև շապիկների կամ իմպլանտների պատրաստման ժամկետը։
Մանրամասները տեսանյութում։