16:29 30 դեկտեմբերի, 2013Մարդու իմունիտետի համար անհրաժեշտ վիտամին D-ի աղբյուրը արեւի լույսն է, եւ դրա սակավությունը ձմռանը կարող է հանգեցնել մարդկանց մոտ այդ վիտամինի պակասի։ Բայց գիտնականների վերջին հայտնագործության համաձայն, ուլտրամանուշակագույն լույսով ճառագայթված սնկերը կարող են D վիտամինի աղբյուր դառնալ։
Ինչպես հայտնում է Live Science-ը, ճառագայթումը միանգամից ավելացնում է D վիտամինի կոնցենտրացիան, եւ այն գրեթե 100 տոկոսով գերազանցում է պահանջվող օրաբաժինը։ Փեն Սթեյթ համալսարանի աշխատակից Մայքլ Կալարասի տվյալներով, ուլտրամանուշակագույն ճառագայթումը խթանում է քիմիական պրեցես, որը սնկի մեջ պարունակվող խոլեստիրինի նման միացությունը վերածում է D վիտամինի։
D վիտամինի բարձր կոնցենտրացիան սնկերի մեջ պահպանվում էր մոտ մեկ շաբաթ սառնարանում պահելու դեպքում։ Մեկ չափաբաժինն իր մեջ պարունակում էր անհրաժեշտ օրաբաժինը՝ 15 միկրոգրամ։ Այսինքն, շատ սունկ պետք չէ ուտել, ցուցամիշը ճիշտ մակարդակի վրա պահելու համար։ Այդպիսի սնկերը կողմնակի ազդեցություն չեն թողնում։