16:22 15 մայիսի, 2026Կանադայի հանրային առողջապահության մարմինների տվյալներով՝ 26 մարդ հսկողության տակ է հանտավիրուսի հնարավոր ախտանիշների պատճառով։
Երկրի գլխավոր սանիտարական բժիշկ Ջոս Ռեյմերը տեղեկացրել է, որ նրանցից ինը մեկուսացված են, քանի որ համարվում են «բարձր ռիսկի խմբում» գտնվող։ Նրանց թվում են MV Hondius զբոսանավի ուղևորները։
Պաշտոնյաներն ընդգծել են, որ հսկողության տակ գտնվող մարդկանցից ոչ մեկի մոտ վիրուսի թեստը դրական չի եղել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թեներիֆեից Նիդեռլանդներ մեկնած նավում հայտնաբերվել է հանտավիրուսի 11 դեպք։ Վարակվածներից երեքը մահացել է, մեկ այլ մարդ գտնվում է Յոհաննեսբուրգի հիվանդանոցում։
Վարակի հետագա տարածումը կանխելու համար ուղևորներին խորհուրդ է տրվել մնալ իրենց խցիկներում, սակայն հանտավիրուսի երկար ինկուբացիոն շրջանը (մինչև մի քանի շաբաթ) դժվարացնում է նոր դեպքերի արագ հայտնաբերումը։
Շրջագայությունը մեկնարկել էր ապրիլին Արգենտինայի Ուշուայայից և պետք է ավարտվեր Կանարյան կղզիներում։ Նավում եղել է մոտ 150 մարդ տարբեր երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Նիդեռլանդներից և ԱՄՆ-ից։