Արգանդի վզիկի քաղցկեղի ռեցիդիվի բուժում «Էրեբունի» Ռադիոթերապիայի կենտրոնում

21:14   22 մայիսի, 2026

Վիրահատական միջամտությունից հետո արգանդի վզիկի քաղցկեղի կրկնությունը շարունակում է մնալ ուռուցքաբանության ամենաբարդ խնդիրներից մեկը:

«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում նման ախտորոշմամբ պացիենտներին առաջարկում են համակցված ճառագայթային թերապիա՝ ժամանակակից բրախիթերապիայի կիրառմամբ: Այս մեթոդը թույլ է տալիս ներգործել անմիջապես ուռուցքի վրա՝ նույնիսկ բարդ և բարձիթողի դեպքերում:

Նախքան բրախիթերապիան, պացիենտներն անցնում են ՄՌՏ հետազոտություն: Սա անհրաժեշտ է գնահատելու համար, թե ինչպես է ուռուցքն արձագանքել բուժման նախորդ փուլին, և անհատական ապլիկատոր ընտրելու համար: Վերջինիս կառուցվածքը կախված է ուռուցքի չափսերից և փոքր կոնքի հյուսվածքներում ուռուցքի տարածվածության աստիճանից:

Որոշ դեպքերում բժիշկները կիրառում են բարդ, բազմաբաղադրիչ համակարգեր, որոնք թույլ են տալիս ընդգրկել անկանոն ձև ունեցող ուռուցքը և ճառագայթումը ճշգրիտ հասցնել ախտահարված հյուսվածքներին:

Մանրամասները տեսանյութում։ 



© NEWS.am Medicine