Ցավը կառավարելու ժամանակակից մեթոդները Հայաստանում դառնում են ավելի հասանելի

21:03   23 մայիսի, 2026

Երբ ֆիզիկական ցավը մշտական բնույթ է կրում, իսկ դեղորայքն այլևս չի օգնում, հիվանդի կյանքը վերածվում է ամենօրյա պայքարի։ Ժամանակակից բժշկությունը փորձում է գտնել նոր ճանապարհներ՝ ցավը կառավարելու և մարդուն կյանքի բնականոն ընթացքին վերադարձնելու համար։ Միջամտական ռադիոլոգիայի կենտրոնում ոչ միայն կիրառում են այդ նոր մեթոդները, այլև սովորեցնում՝ դրանք դարձնելով ավելի հասանելի։

Կենտրոնը՝ ամերիկյան հայազգի մասնագետ Արմեն Դերյանի հետ համատեղ կազմակերպել էր կրթական սեմինար՝ նվիրված ցավի կառավարման, վերականգնողական բժշկության և միջամտական ռադիոլոգիայի նորագույն մոտեցումներին։

Սեմինարը մեկ հարթակում էր հավաքել Հայաստանի տարբեր կլինիկաների փորձառու նյարդաբանների, օրթոպեդների, նյարդավիրաբույժների և այլ ոլորտների բժիշկների։ Արմեն Դերյանի դասախոսությունը վերականգնողական բժշկության և ցողունային բջիջների կիրառման ադյունավետության, անվտանգության ու հնարավորությունների մասին էր։ Ժամանակակից գիտության նոր զարգացող այս մեթոդը լայն տարածում է գտել նաև վերականգնողական բժշկության մեջ:

Եռօրյա սեմինարի ընթացքում տեսական հատվածից բացի իրականացվել են նաև խորհրդատվություններ և ինտերվենցիոն ռադիոլոգիայի միջոցով ցավի կառավարման գործնական միջամտություններ։ 7 պացիենտի ցավերը բուժել են նորագույն մեթոդներով։

Մանարամասները՝ տեսանյութում։



© NEWS.am Medicine