16:45 27 մայիսի, 2026npj Cardiovascular Health ամսագրում հրապարակված նոր ակնարկը ցույց է տվել, որ գենետիկան, հորմոնները, կենսակերպը և շրջակա միջավայրի գործոնները կյանքի ընթացքում տարբեր կերպ են ազդում կանանց և տղամարդկանց զարկերակային ճնշման վրա:
Հետազոտողները նշել են, որ թեև երկու սեռերի մոտ էլ տարիքին զուգընթաց արյան ճնշումը բնականոն կերպով փոխվում է, կանանց շրջանում դրա աճն զգալիորեն ավելի արտահայտված է դառնում միջին տարիքից սկսած՝ հատկապես դաշտանադադարի շրջանում և դրանից հետո: Սա կարող է նպաստել տարեց կանանց մոտ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկին:
Մանկության և դեռահասության շրջանում տղաների և աղջիկների ճնշման ցուցանիշները սովորաբար նման են լինում միմյանց: Սակայն սեռական հասունացումից հետո, վերարտադրողական տարիքում, կանանց սիստոլիկ ճնշումը, որպես կանոն, ավելի ցածր է մնում, քան տղամարդկանց մոտ: Գիտնականները կարծում են, որ կանացի հորմոնները՝ էստրոգենն ու պրոգեստերոնը, օգնում են պաշտպանել անոթները և պահպանել ճնշման ավելի կայուն կարգավորումը:
Մենոպաուզային մոտենալուն զուգընթաց այս հորմոնների մակարդակը նվազում է, ինչը կարող է թուլացնել սիրտ-անոթային պաշտպանությունը և հանգեցնել ճնշման ավելի արագ բարձրացման: Հետազոտողները մատնանշել են նաև սեռերի միջև առկա գենետիկական տարբերությունները, ներառյալ՝ ճնշման կարգավորման գործում
Ակնարկի հեղինակներն ընդգծել են, որ կենսակերպն ու արտաքին գործոնները, ինչպիսիք են ճարպակալումը, դիաբետը, ծխելը, անառողջ սնունդը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, քրոնիկ սթրեսը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը և ալկոհոլի օգտագործումը, էականորեն ազդում են զարկերակային ճնշման մակարդակի վրա: Հետազոտողների կարծիքով՝ կանայք կարող են ավելի զգայուն լինել այս գործոններից մի քանիսի նկատմամբ, քան տղամարդիկ:
Գիտնականները նաև նշել են, որ որոշ դեղամիջոցներ և հորմոնալ թերապիան կարող են տարբեր կերպ ազդել կանանց և տղամարդկանց ճնշման վրա: Օրինակ՝ մենոպաուզայից հետո հաբերի տեսքով էստրոգենների ընդունումը կարող է մեծացնել հիպերտոնիայի ռիսկը, մինչդեռ թերապիայի տրանսդերմալ ձևը ավելի թույլ ազդեցություն է ունենում վերջինիս վրա։
Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ ապագայում հիպերտոնիայի կանխարգելումն ու բուժումը, ամենայն հավանականությամբ, պետք է դառնան ավելի անհատականացված՝ հաշվի առնելով սեռը, տարիքը, հորմոնալ կարգավիճակը և կենսակերպը: Նրանք ընդգծել են սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի նվազեցման անհատական մոտեցումներ մշակելու համար՝ հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը։