Առաջին անգամ Հայաստանում ռոբոտային վիրաբուժական համակարգով միզապարկ են հեռացրել

16:24   20 հունիսի, 2026

Առաջին անգամ Հայաստանում «Էրեբունի» բժշկական կենտրոնում ռոբոտային վիրաբուժական համակարգով միզապարկի արմատական հեռացում է կատարվել:

«Դա շատ բարդ, մեծ վիրահատություն է, անգամ շատ հազվադեպ, շատ քիչ կենտրոններում են կատարում, բաց եղանակով։ Ինձ համար մեծ պատիվ է հենց առաջինը կատարել այդ վիրահատությունը», - ասաում է ուրոլոգ Արման Ծատուրյանը։ 

Մանրամասները տեսանյութում։



© NEWS.am Medicine