10:55 26 հունիսի, 2026Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության շրջանակում կանայք կկարողանան անվճար մարդու պապիլոմա վիրուսի (HPV) թեստավորում անցնել երկրի բոլոր բժշկական հաստատություններում և պոլիկլինիկաներում։ Այս մասին տեղեկացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում։
Ըստ նախարարի՝ խոսքը պարզ ինքնաթեստավորման մասին է, որը անհարմարավետություն չի առաջացնում և իրականացվում է արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման նպատակով։
Եթե թեստի արդյունքներով կնոջ մոտ հայտնաբերվեն մարդու պապիլոմա վիրուս կամ նախաքաղցկեղային փոփոխություններ, հետագա բուժումը և անհրաժեշտ վիրաբուժական միջամտությունները ևս կփակի ապահովագրության համակարգը։
Բացի այդ, ինչպես նշել է Անահիտ Ավանեսյանը, երկրում բարելավվել են մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման ցուցանիշները։ Եթե 2025 թվականին պատվաստվել էր կանանց 39,8 տոկոսը, ապա այսօրվա դրությամբ այդ ցուցանիշը հասել է 46,3 տոկոսի։
Նախարարն ընդգծել է, որ պատվաստման աճը կարևոր ձեռքբերումներից մեկն է արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման ոլորտում։