Առողջ աղիների համար նախատեսված սննդակարգը կարող է նվազեցնել մահվան ռիսկը սրտի հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ․ Medicine

12:43   10 հուլիսի, 2026

Սննդակարգը, որը նպաստում է օգտակար աղիքային մանրէների աճին, կարող է կապված լինել սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող մարդկանց մոտ մահվան ավելի ցածր ռիսկի հետ։ Այս եզրակացությանն են հանգել գիտնականները Medicine ամսագրում հրապարակված ոհետազոտության մեջ։

Հետազոտողները պարզել են, որ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող պացիենտների մոտ առողջ սննդակարգը, որը խթանում է օգտակար աղիքային միկրոբիոմը, կապված է եղել ավելի լավ երկարաժամկետ արդյունքների հետ։

Հատկապես կարևոր էին աղիքային մանրէների բազմազանությունը պահպանող սննդամթերքները՝ ավոկադոն, բրոկոլին, սիսեռը, լոռամրգին, ֆերմենտացված կաթնամթերքը, սննդային մանրաթելը, կանաչ թեյը, սոյան, ամբողջահատիկ հացաբույսերը և սուրճը։

Միևնույն ժամանակ, այնպիսի սննդամթերքներ, ինչպիսիք են զտված հացահատիկները, կարմիր և վերամշակված միսը, ինչպես նաև յուղոտ սննդի ավելցուկը, կապված են եղել միկրոբիոմի համար ավելի անբարենպաստ սննդային պրոֆիլի հետ։

Գիտնականների կարծիքով՝ աղիքային մանրէները կարող են ազդել սրտի առողջության վրա՝ բորբոքման, ճարպերի նյութափոխանակության և անոթային առողջության միջոցով։ Հետևաբար, առողջ միկրոբիոմի պահպանումը կարող է լրացուցիչ տարր լինել սրտի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ բարդությունների կանխարգելման գործում։



© NEWS.am Medicine