16:57 17 հուլիսի, 2026Թոքի քաղցկեղի ճառագայթային բուժումն ունի իր բարդություններն ու առանձնահատկությունները: Խնդիրն այն է, որ թոքը մշտական շարժման մեջ գտնվող օրգան է, ինչը նշանակում է, որ շնչառության հետ մեկտեղ շարժվում է նաև ուռուցքը: Որպեսզի ճառագայթը դիպուկ թիրախավորի ուռուցքն ու չվնասի առողջ հյուսվածքները, «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում նախևառաջ իրականացվում է 4D ԿՏ հետազոտություն:
Ճշգրիտ պլանավորման հաջորդ կարևոր գործիքը ՊԷՏ ԿՏ հետազոտությունն է: Այն թույլ է տալիս հստակեցնել հիվանդության փուլը և տարբերակել ուռուցքը ատելեկտազից՝ թոքի այն հատվածից, որը չնայած օդ չի պարունակում, բայց ախտահարված չէ:
Մանրամասները տեսանյութում։