15:09 23 հուլիսի, 2026Եվրոպայում Արևմտյան Նեղոսի տենդի տարածման շրջանը նոր թափ է հավաքում։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի (ECDC) տվյալներով՝ տեղական վարակման դեպքեր են արձանագրվել Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Ռումինիայում և Հյուսիսային Մակեդոնիայում։
Հունաստանի Հանրային առողջապահության ազգային կազմակերպությունը (EODY) հայտնել է, որ դիտարկման շրջանի մեկնարկից ի վեր՝ մինչև հուլիսի 22-ը, երկրում հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդով տեղական վարակման 21 դեպք։ 20 պացիենտի մոտ ի հայտ են եկել կենտրոնական նյարդային համակարգի ծանր ախտահարումներ, այդ թվում՝ էնցեֆալիտ, մենինգիտ և սուր թույլ պարալիչ։ Եվս մեկ հիվանդի մոտ ախտանիշները թեթև են եղել։ Մահվան ելքեր չեն գրանցվել, սակայն 13 պացիենտ շարունակում է մնալ հիվանդանոցներում։
Վերջին շաբաթվա ընթացքում երկրում հայտնաբերվել է 14 նոր դեպք։ Եվս մեկ դեպք, որը կապված է ուղևորությունների բարդ պատմության հետ (ներառյալ գտնվելը վարակի տարածման գոտի հանդիսացող երկրում), դեռ քննության փուլում է և առայժմ ներառված չէ պաշտոնական վիճակագրությունում։
ECDC-ի՝ հուլիսի 15-ի տվյալներով՝ Եվրոպայում և հարևան երկրներում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդի տեղական փոխանցման 33 դեպք։
Ամենաբարդ իրավիճակը դիտվում է Իտալիայում, որտեղ հիվանդության 20 դեպք է հաստատվել 16 վարչական շրջաններում։ Ամենամեծ թվով պացիենտներ են
Տեղական վարակման երկուական դեպք է գրանցվել Ռումինիայում, Իսպանիայում և Հյուսիսային Մակեդոնիայում։ ECDC-ի մասնագետները նշում են
Հունաստանում հիվանդացածների մեծ մասը բաժին է ընկնում Ատտիկա շրջանին։ Դեպքեր են հայտնաբերվել Սպատա-Արտեմիդա, Մարկոպուլո-Մեսոգեաս, Պալինի, Ագիա Պարասկևի համայնքներում և մի շարք այլ բնակավայրերում։ Բացի այդ, առանձին դեպքեր են գրանցվել Լարիսայում և Պալամաս համայնքում։
Չնայած հարևան որոշ համայնքներում մարդկանց շրջանում հիվանդության հաստատված դեպքերի բացակայությանը՝ հունական առողջապահական մարմինները դրանք արդեն դասել են բարձր ռիսկային տարածքների շարքին՝ հաշվի առնելով համաճարակաբանական տվյալները, բնական առանձնահատկությունները և վիրուսի շրջանառության գոտիներին մոտ լինելը։
EODY-ում ընդգծում են, որ 2010 թվականից ի վեր վարակի դեպքերի գրեթե ամենամյա արձանագրումը վկայում է այն մասին, որ Արևմտյան Նեղոսի տենդն ամրապնդվել է Հունաստանում, ինչպես և եվրոպական մի շարք այլ երկրներում։
Բժիշկները շեշտում են, որ նախապես հնարավոր չէ որոշել այն շրջանները, որտեղ հիվանդության նոր դեպքեր ի հայտ կգան։ Այս կապակցությամբ ողջ երկրի բնակիչներին և զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում պահպանել մոծակների խայթոցներից պաշտպանվելու կանոնները․ օգտագործել վանող միջոցներ, կրել փակ հագուստ և վերացնել կանգնած ջրով տարածքները, որտեղ բազմանում են միջատները։