19:30 4 օգոստոսի, 2026Լսողական նյարդի նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է անդաստակախխունջային նյարդում և աճում է դանդաղ։ Թեպետ այս ուռուցքը բարորակ բնույթ ունի, այն կարող է լրջորեն վատթարացնել պացիենտի կյանքի որակը։ Ախտանիշները ներառում են աղմուկ ականջներում, գլխապտույտ, քայլվածքի անկայունություն, իսկ բարդ դեպքերում՝ սաստիկ գլխացավեր՝ ուղեղի վրա գործադրվող ճնշման պատճառով։
Այսօր փոքր և միջին չափի նևրինոմաների բուժման «ոսկե ստանդարտ» է համարվում ստերեոտաքսիկ ռադիովիրաբուժությունը: Սա ժամանակակից ոչ ինվազիվ մեթոդ է, որը թույլ է տալիս կանգնեցնել ուռուցքի աճն առանց բաց վիրահատության։
Մանրամասները՝ տեսանյոութում։