ԱՀԿ-ն միջազգային հանրությանը կոչ է անում ավելի ակտիվ աջակցել Էբոլայի բռնկման դեմ պայքարին

20:06   10 օգոստոսի, 2026

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել ավելի լայնածավալ աջակցություն ցուցաբերել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում  Էբոլա տենդի բռնկման դեմ պայքարին՝ նախազգուշացնելով, որ արձագանքման միջոցառումները դեռևս չեն հասնում հիվանդության տարածման տեմպերին:

«Բռնկումը, ցավոք, դեռ շարունակում է ընդլայնվել՝ դուրս գալով գործող արձագանքման համակարգի հնարավորությունների սահմաններից: Մեզ լրացուցիչ աջակցություն է անհրաժեշտ ոչ միայն ֆինանսական առումով, այլև այլ ուղղություններով, մեծացնելու համար արձագանքման բոլոր բաղադրիչներով պոտենցիալը՝ ավելացնել բուժման կենտրոնների, համաճարակաբանական հետաքննությունների դաշտային խմբերի, անվտանգ հուղարկավորման բրիգադների և համայնքների հետ աշխատող աշխատակիցների կարողությունները»,- հայտարարել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յասարևիչը, հաղորդում է Euronews-ը:

Նրա կարծիքով՝ արձագանքման ջանքերը պետք է կենտրոնացվեն այն շրջանների վրա, որտեղ վիրուսը տարածվում է այժմ, և նրանց վրա, ուր այն կարող է տարածվել հետագայում:

Էբոլան վիրուսային հեմոռագիկ տենդ է, որը փոխանցվում է վարակված մարդկանց և նրանց կենսաբանական հեղուկների հետ սերտ շփման միջոցով:



© NEWS.am Medicine