Առողջապահության պետական գործակալության լիազորությունները փոխանցվել են մեկ այլ գերատեսչության

14:51   13 օգոստոսի, 2026

Առողջապահության պետական գործակալության լիազորությունները փոխանցվել են Առողջության ապահովման պետական հիմնադրամին։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 13-ին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում։

Հիմնադրամը զբաղվելու է ոլորտի ֆինանսական հարցերով, ինչպես նաև պետական պատվերի շրջանակում քաղաքացիներին բժշկական օգնության տրամադրման հարցերով։

Առողջության ապահովման պետական հիմնադրամը ստեղծվել է նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին։



© NEWS.am Medicine