Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում Համընդհանուր առողջապահական ապահովագրության շրջանակներում վճարված գումարները․ Անուշ Պողոսյան

20:32   19 օգոստոսի, 2026

Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում Համընդհանուր առողջապահական ապահովագրության շրջանակներում դեռ հունվարից կատարված աշխատանքների դիմաց վճարված գումարները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։

«Սիրելի բժիշկներ,

Ապագան վաղուց թակել է ձեր դուռը։

Այսօր արդեն ընտանեկան բժիշկներից հետ են գանձում Համընդհանուր առողջապահական ապահովագրության շրջանակներում դեռ հունվարից կատարված աշխատանքների դիմաց վճարված գումարները։

Վաղը նույն գործելաոճը կարող է կիրառվել նաև մյուս մասնագիտությունների ներկայացուցիչների նկատմամբ։

Նախընտրական բարձր աշխատավարձերի խոստումները հետընտրական իրականության մեջ վերածվել են աշխատավարձերի անկման, գումարների հետվերադարձի, իսկ բժիշկների աշխատանքը՝ մշտական անորոշության։

Հ․Գ․ Ակամայից հիշեցի Ազգային ժողովի դիմաց մեր պայքարը՝ բժիշկների արժանապատիվ աշխատավարձերի համար։ Այն ժամանակ շատերը կարծում էին, թե չափազանցնում ենք։ Այսօր փաստերն իրենք են խոսում։

Ինչ ասեմ...», - գրել է նա։



© NEWS.am Medicine