10:24 10 սեպտեմբերի, 2026Աթենքի 54-ամյա բնակչուհին երեխա է ծննդաբերել ռեկորդային՝ 22 տարի սառեցված մնացած սաղմի տեղադրումից հետո։ Այս մասին հայտնում է «Kathimerini» թերթը։
Հրապարակման մեջ նշվում է, որ սաղմը սառեցվել էր 2004 թվականի մարտին։ Այդ ժամանակ Կրիստինա Ռապտի-Ձելեպին բուժվում էր անպտղության դեմ և արդյունքում կարողացել էր որդի ունենալ։ Անցյալ տարի, սակայն, երիտասարդն ավտովթարի էր ենթարկվել ու մահացել։
Ողբերգությունից հետո կինը որոշել է օգտագործել պահպանված սաղմերից մեկը։ Գիտնականների հաշվարկներով՝ սառեցման պահից մինչև երեխայի ծնունդն անցել է 22 տարի, 5 ամիս և 23 օր։ Կրիստինա Ռապտի-Ձելեպին ծննդաբերել է 3,490 գրամ քաշով աղջիկ։