Կյանքից հեռացել է «Նաիրի» ԲԿ ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Հասրաթյանը

16:23   18 սեպտեմբերի, 2026

Կյանքից հեռացել է «Նաիրի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար, ԵՊԲՀ  ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Անահիտ Գրիգորիի Հասրաթյանը։ Այս մասին հայտնում է «Նաիրի» բժշկական կենտրոնը։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Անահիտ Հասրաթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին՝ կիսելով նրանց վիշտը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ 2026 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 18:00-ին։

Հուղարկավորությունը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին։

 



© NEWS.am Medicine