Նիդեռլանդներում օրինական են ճանաչել մինչև երկու տարեկան երեխայի էվթանազիան

12:00   29 սեպտեմբերի, 2026

«Hart van Nederland» պորտալի փոխանցմամբ՝ Նիդեռլանդների դատախազությունն ավարտել է 2025 թվականին մինչև երկու տարեկան երեխայի էվթանազիայի փաստով ստուգումները և որոշել է քրեական գործ չհարուցել բժիշկների նկատմամբ։ Իրավապահները եզրակացրել են, որ բուժանձնակազմը գործել է սահմանված բոլոր կանոններին համապատասխան։

Խոսքը ծանր ախտաբանություններով տղայի մասին է․ նա ուներ ուղեղի լուրջ վնասվածք, էպիլեպսիայի ծանր ձև և շնչառական խնդիրներ։ Փոքրիկը ծնվել էր հղիության 26-րդ շաբաթում և գրեթե անմիջապես ունեցել առողջական լուրջ բարդություններ։

2024 թվականից Նիդեռլանդներում գործում է նոր կարգ․ բացառիկ դեպքերում թույլատրվում է էվթանազիա կիրառել 1-12 տարեկան երեխաների նկատմամբ՝ ծնողների համաձայնության առկայության և երեխայի «անտանելի ու անբուժելի տառապանքների» պարագայում։

Նախկինում այս ընթացակարգը թույլատրված էր միայն մինչև մեկ տարեկան նորածինների և 12-ից բարձր դեռահասների համար։ Իշխանությունները կանխատեսում էին, որ կանոնների ընդլայնումից հետո այս միջոցին կդիմեն տարեկան առավելագույնը հինգ դեպքում։ Այն նախատեսված է անբուժելի հիվանդ երեխաների համար, որոնց ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել։



© NEWS.am Medicine