Ուլտրամշակված սնունդն օրգանիզմին ստիպում է այլ կերպ ծախսել էներգիան։ Nature Metabolism

23:36   8 հոկտեմբերի, 2026

Ոլտրամշակված սնունդը կարող է ազդել նյութափոխանակության վրա այնպես, ինչպես համեմատելի կալորիականությամբ և սննդային բաղադրությամբ այլ մթերքները: Նման եզրակացության են հանգել Nature Metabolism հանդեսում հրապարակված հետազոտության հեղինակները: Բաղադրությամբ միանման սննդի ընդունումից հետո փորձի մասնակիցներն ունեցել են օրգանիզմի տարբեր արձագանքներ, ընդ որում՝ նյութափոխանակության առանձնահատկությունները կապված են եղել ուղեղի աշխատանքի տարբերությունների հետ՝ սնունդը տեսնելիս:

Ուտրամշակված են անվանում այն ​​մթերքները, որոնք անցնում են արդյունաբերական մշակման մի քանի փուլ և սովորաբար պարունակում են հավելումներ, որոնք հազվադեպ են օգտագործվում տնային պայմաններում պատրաստման ժամանակ: Դրանց բաժինը սննդակարգում աճում է. ԱՄՆ-ում այդպիսի սննդին բաժին է ընկնում սպառվող կալորիաների արդեն կեսից ավելին: Միևնույն ժամանակ, ուլտրամշակված մթերքների չարաշահումը կապված է սրտանոթային և նյութափոխանակային խանգարումների ավելի բարձր ռիսկի հետ, թեև նման կապն ինքնին դեռևս չի ապացուցում պատճառահետևանքային կապը:

Նոր հետազոտությանը մասնակցել է 57 մարդ, իսկ նյութափոխանակության հիմնական վերլուծությունների համար օգտագործվել են 32 մասնակցի տվյալներ: Նրանք ստացել են երկու փոքր սնունդ՝ յուրաքանչյուրը մոտ 300 կիլոկալորիա. մեկը բաղկացած է եղել ուլտրամշակված մթերքներից, մյուսը՝ ուլտրամշակման մթերքներից զերծ: Ճաշատեսակները առավելագույնս մոտ են եղել կալորիականությամբ, սպիտակուցներով, ճարպերով, ածխաջրերով, մանրաթելերով, նատրիումով, ջրով, էներգետիկ խտությամբ և գլիկեմիկ ինդեքսով (սննդի մեջ պարունակող ածխաջրերի՝ արյան գլյուկոզի մակարդակի վրա ունեցած ազդեցության չափում):

Չնայած սրան՝ օրգանիզմը դրանց տարբեր կերպ է արձագանքել։ Ուլտրամշակված սնունդ ընդունելուց հետո ինսուլինի մակարդակը նկատելիորեն բարձր է եղել սնվելուց հետո մի քանի ժամվա ընթացքում: Միևնույն ժամանակ, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի փոփոխությունn ընդհանուր առմամբ նման է եղել, չնայած սովորական սննդից հետո այն ավելի արագ է բարձրացել, իսկ ուլտրամշակվածից հետո՝ ավելի երկար է մնացել բարձր մակարդակի վրա:

Տարբերվել է նաև էներգիայի աղբյուրների հետ օրգանիզմի աշխատանքը։ Սովորական սննդից հետո ավելի ուժեղ է աճել ածխաջրերի՝ որպես վառելիքի օգտագործումը։ Ուլտրամշակված սննդից հետո այս անցումն ավելի թույլ է արտահայտված եղել, և օրգանիզմն համեմատաբար ավելի շատ է օգտագործել ճարպեր: Հետազոտողները նշում են, որ նման պատկերը հիշեցնում է խանգարված նյութափոխանակության որոշ առանձնահատկություններ, սակայն փորձը չի ցույց տվել, որ ուլտրամշակված սնունդն ինսուլինառեզիստենտություն կամ շաքարախտ է առաջացնում:

Հետաքրքիր տարբերություններ են հայտնաբերվել նաև ուղեղի ուսումնասիրության ժամանակ: Մասնակիցները մագնիսառեզոնասային շերտագրության (MRT) հետազոտություն են անցել՝ նայելով ծանոթ մթերքների պատկերներին: Այն մարդկանց մոտ, որոնք մոտ երկու տեսակի սննդից հետո ածխաջրերի օգտագործման արագությունն ավելի շատ էր տարբերվում, տարբերվել է նաև ուղեղի որոշ հատվածների ակտիվությունը, որոնք կապված են զգայական տեղեկատվության մշակման, ուսուցման և պարգևատրման համակարգի հետ:

Ընդ որում՝ մասնակիցները ուլտրամշակված սննդի հանդեպ ակնհայտ նախապատվություն չեն դրսևորել: Նրանք մոտավորապես նույն կերպ են գնահատել երկու կատեգորիաների մթերքներ գնելու ցանկությունը, թեև ուլտրամշակված մթերքները համարել են պակաս օգտակար: Այսպիսով, հետազոտությունը չի հաստատում, որ նման սնունդն ավտոմատ կերպով առաջացնում է ավելի մեծ հաճույք կամ ավելի ուժեղ է գրավում մարդուն:

Գիտնականները ենթադրում են, որ նշանակություն կարող է ունենալ ոչ միայն սննդի քիմիական կազմը, այլև դրա ֆիզիկական կառուցվածքը: Արդյունաբերական մշակումը ունակ է փոխելու, թե որքան արագ է սնունդը քայքայվում ծամելիս, և թե ինչպես են դրանում պարունակվող սննդանյութերն ազատվում ու յուրացվում: Արդյունքում կարող են փոխվել աղիքներից դեպի ուղեղ եկող ազդանշանները՝ ուտելուց հետո:

Ընդսմին, հեղինակներն ընդգծում են աշխատանքի սահմանափակումները։ Հետազոտությունը փոքր է եղել, մասնակիցները առողջ և նորմալ քաշ ունեցող չափահասներ են եղել, իսկ յուրաքանչյուր սնունդ պարունակել է ընդամենը մոտ 300 կիլոկալորիա:

Բացի դրանից, համեմատվող ճատեսակները տարբերվել են ոչ միայն մշակման աստիճանով, այլև որոշ բաղադրիչներով ու սպիտակուցների աղբյուրներով, ուստի չի հաջողվել ամբողջությամբ առանձնացնել հենց մշակման ազդեցությունը սննդի բաղադրության ազդեցությունից։



© NEWS.am Medicine