19:44 8 հոկտեմբերի, 2026Ականջը միայն լսողության օրգան չէ․ այն նաև պատասխանատու է մեր հավասարակշռության համար։ Ականջի խնդիրները կարող են հանգեցնել ոչ միայն լսողության վատթարացման կամ կորստի։ Գլխապտույտներն ու հավասարակշռության խանգարումները նույնպես կարող են կապված լինել ականջում առաջացած խնդիրների հետ։ Այդ խնդիրների համալիր լուծման համար Նաիրի բժշկական կենտրոնում ձևավորվել է Աուդիոլոգիայի և օտոնևրոլոգիայի ծառայությունը։
Ականջում աղմուկը, ցավը, փակվածության զգացողությունը կամ լսողության թուլացումն ազդանշան են, որ պետք է անհապաղ դիմել մասնագետին։ Գլխապտույտը, անկայունության զգացումը, սրտխառնոցը կամ փսխումը նույնպես կարող են պայմանավորված լինել ներքին ականջի խանգարումներով։ Նման դեպքերում ծառայությունն իրականացնում է համապատասխան հետազոտություններ եւ բուժում։
Մանրամասները՝ տեսանյութում։