Հայաստանում մեկնարկել է ծխախոտից հրաժարմանն աջակցող ACTS ծրագիրը

13:48   14 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 13-ին կայացավ «Ծխախոտի օգտագործման դադարեցման գործընթացի խթանումը եվրոպական ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների առողջապահական համակարգերում» (ACTS) ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառումը։

Ծրագրի նպատակն է ուսումնասիրել ծխախոտից հրաժարմանն աջակցող տարբեր մեթոդների արդյունավետությունը և գնահատել առողջապահական հաստատություններում դրանց կիրառման հնարավորությունները։

ACTS ծրագիրն իրականացվելու է Հայաստանում, Վրաստանում, Սերբիայում և Ալբանիայում՝ Գերմանիայի Համբուրգ-Էպենդորֆ համալսարանական բժշկական կենտրոնի (UKE) համակարգմամբ։

Հայաստանում հետազոտության շրջանակում նախատեսվում է ընդգրկել շուրջ 340 մասնակցի՝ 8 պիլոտային բուժհաստատությունից՝ 4 պոլիկլինիկայից և 4 մասնագիտացված բուժհաստատությունից։

Կուսումնասիրվի ծխախոտից հրաժարմանն աջակցող երեք մոտեցման արդյունավետությունը՝

Ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև բուժաշխատողների վերապատրաստում, հայերեն տեղեկատվական նյութերի մշակում, ինչպես նաև ծխող անձանց կարիքների և կարծիքների ուսումնասիրություն։

Հետազոտության արդյունքները հնարավորություն կտան գնահատելու, թե աջակցության որ մեթոդներն են առավել արդյունավետ և կիրառելի Հայաստանի առողջապահական համակարգում՝ հիմք ստեղծելով ծխախոտից հրաժարմանն աջակցող ծառայությունների զարգացման, բնակչության առողջության բարելավման և ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների կանխարգելման համար։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Հորիզոն Եվրոպա» (Horizon Europe) ծրագրի շրջանակում։



© NEWS.am Medicine